Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվալբարդ (նորվ.՝ Svalbard), ինչպես նաև՝ Շպիցբերգեն (գերմ.՝ Spitzbergen), Սպըսբերգեն (հոլ.՝ Spitsbergen), Գրումանտ, կղզեխումբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Տարածությունը մոտ 62 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 3,4 հզ․ (1976)։ Վարչական կենտրոնը՝ Լոնգիր։ Ափերը կտրտված են ֆիորդերով։ Լեռնաշղթաները զուգակցվում են սարահարթերով և լայն հովիտներով։ Բարձրությունը մինչև 1712 մ է (Նյուտոն լեռ)։ Կազմված է նստվածքային ապարներից և գրանիտներից։ Կան ածխի հանքեր։ Շպիցբերգենի տարածքի մեծ մասը (35,1 հզ․ կմ2) գրավում են սառցադաշտերը։
Կլիման արկտիկական է, ծովային։ Կա 150 բուսատեսակ։ Հանդիպում են գաճաճ ուռենիներ և կեչիներ, կենդանիներից՝ սպիտակ արջ, հյուսիսային եղջերու, Գրենլանդիայից բերված ոչխարացուլ։ Շպիցբերգեն առաջին անգամ (11 –12-րդ դարեր) հասել են պոմորները, 1596-1597 թվականներին՝ Վ․ Բարենցը։ 1920 թվականին Փարիզի միջազգային պայմանագրով Շպիցբերգենի վրա հաստատվել է Նորվեգիայի գերիշխանությունը (Շպիցբերգենյան համաձայնագիր, ԽՍՀՄ-ը միացել է 1935 թվականին)։ 1925 թվականին Շպիցբերգեն պաշտոնապես հայտարարվել է Նորվեգիայի թագավորության մաս։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 554)։
|