www.fgks.org   »   [go: up one dir, main page]

Jump to content

Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Գրիգոր Օտյանի հոդվածում իր քույրերի նկարները ոչ ազատ տեսքով ունենալը պարտադիր չէ։ Բացի դա, ո՞նց ենք որոշում, թե քույրերից որի նկարն ենք թողնելու, քանի որ ըստ կանոնակարգի հոդվածում առավելագույնը մեկ ոչ ազատ պատկեր կարող է օգտագործվել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:54, 31 հունվարի 2024 (UTC)[reply]

Այս նկարները կարելի է բեռնել վիքիպահեստ, որպես լուսանկարներ, որոնք First published in the United States before 1929 կամ Author has been deceased for more than 70 years։ Ավետիսյան91 (քննարկում) 18:45, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, բայց ի՞նչ գիտենք, թե երբ է հեղինակը մահացել։ Ինչ-որ մեկը գուցե 25 տարեկանում նկարել է 1921 թվականին, մահացել է 95 տարեկանում՝ 1991 թվականին։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:38, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
«Կամ» Աշոտ ջան։ Առաջին պայմանը արդեն բավարարված է՝ First published in the United States before 1929։ Երկրորդը պայմանը կարող է և սխալ լինել, ոչինչ։ Ավետիսյան91 (քննարկում) 20:42, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
«published in the United States»? անկեղծ ասեմ, ես պահեստի ՀԻ կանոններից բան չեմ հասկանում, գուցե սխալ եմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:35, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Հսկաները (մուլտֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի հոդված, հնացած տեղեկություններ։ Նման ֆիլմ ժամանակին ուզել են նկարել, բայց հետո փոշմանել են։ Ինձ թվում է նշանակալի չէ, բայց հատկապես այս տեսքով պետք է ջնջել, քանի որ հոդվածը անցյալի մասին խոսում է ապագայի ձևով («Մուլտֆիմը էկրանին կհայտնվի 2020 թվականի նոյեմբերի 25-ին»), գոնե պետք է նորից գրել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:33, 21 փետրվարի 2024 (UTC)[reply]

Տերևաթափ_Անթարեսի_վրա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։--GeoØ () 13:03, 20 Մարտի 2024 (UTC)[reply]

հոդվածը հավելվել է, արխային հանեք պիտակը Սպանախ (քննարկում) 16:01, 21 Մարտի 2024 (UTC)[reply]
Բա ՎՊ:Վստահելի աղբյուրներն ո՞ւր են։ GeoØ () 07:18, 22 Մարտի 2024 (UTC)[reply]
նենց ա որ վստահելի աղբյուրներից միայն յութուբում եմ վերջերս գցել, ու էդտեղից սյուժեն եմ վերծանել
չեմ կարծում որ ուրիշ աղբյուր բացի ԿինոԴարանի էջից առհասարակ կա Սպանախ (քննարկում) 16:41, 26 Մարտի 2024 (UTC)[reply]
Կաղապար:ԴերակատարներՎերև (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կաղապար:Դերակատարներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կաղապար:ԴերակատարներՆերքև (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կաղապարները մի փոքր պարզեցնում են վիքիկոդը, բայց Վիզուալ Խմբագրով սրանք խմբագրելը շատ ավելի անհարմար է։ Առհասարակ աղյուսակներ խմբագրելու ամենահարմար գործիքը Վիզուլ Խմբագիրն է։ Առաջարկում եմ կաղապարը ջնջել, իսկ հոդվածներում այն փոխարինել սովորական աղյուսակով (այսպես)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:21, 26 Մարտի 2024 (UTC)[reply]

Պետրոսիե (Հալեպի նահանգ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ), Պետրոսիե (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ), Պետրոսիե (այլ կիրառումներ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Չի գտնվում վստահելի աղբյուրներում։ --Kareyac (քննարկում) 11:56, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կաղապար:Ծանտուփ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

{{Ծանցանկ}}-ի նկատմամբ միակ առավելությունը ճաշակի հարց է, բայց խմբագրումը ավելի անհարմար է դարձնում, քանի որ Վիզուալ խմբագրիչով ծանոթագրությունները խմբագրել չի լինում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:48, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կաղապարը հեշտացնում է կարդալը, հենց դա է խմբագրման նպատակը, եթե խմբագրողները դժվարանում են խմբագրել Վիզուալով, թող կամ անցնեն այլ ձևի կամ զբաղվեն այլ խմբագրման: Իհարկե Դեմ։ - Kareyac (քննարկում) 19:07, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Եվս մեկ խնդիր այս կաղապարի հետ. երբ փորձում ես տպել Վիքիպեդիայի հոդվածը (ձախ կողմի «Տպել տարբերակը» կոճակով), տպվում են միայն այն ծանոթագրությունները, որոնք այդ պահին երևում են, այսինքն ծանոթագրությունների մեծ մասը չեն տպվում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:27, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Նույնը նաև որպես PDF ներբեռնելիս։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:29, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, ուն՞ես փոխաինող տարբետակ։ - Kareyac (քննարկում) 08:08, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ուղղակի դաձնել «Ծանցանկ»-ի վերահղում, @Kareyac ջան։ Նույնիսկ հոդվածներում փոփոխություն անելու կարիք չկա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:12, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Գուցե <div class="references" style="height: 300px; overflow: auto; padding: 3px" >{{ծանցանկ|2}}</div> ? - Kareyac (քննարկում) 08:16, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Բայց դա նույն ներկա բովանդակությունն ա։ Ի՞նչ տարբերություն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:19, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Տեղադրել հոդվածում։ - Kareyac (քննարկում) 13:29, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Փորձեցի։ Այդպես Վիզուալ խմբագրիչի խնդիրը լուծվում է, բայց տպելու խնդիրը էլի կա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:53, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հասմիկ_Կարապետյան_(գրող) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածում ներկայացված չէ նշանակալիությունը։ --GeoØ () 11:41, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կողմ, համամիտ եմ, նշանակալի չէ։--A.arpi.a (քննարկում) 12:00, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@A.arpi.a ինչ է նշանակում ոչ նշանակալի և որն է նպատակը նման քվեարկության MeriHKB (քննարկում) 22:19, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO մանրամասն բացատրեք MeriHKB (քննարկում) 22:19, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@MeriHKB, մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ GeoØ () 06:23, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO @A.arpi.a նշվում է երկրորդկան աղբյուրների կողմից հրապարակված փաստի մասին, որը իմ հոդվածում լիքն են։ Նշվում է հայտնի անձանց կողմից լուսաբանման մասին, որը իմ հոդվածում կա, իրոք չեմ հասկանում էսքանից հետո էլ նշանակալիությունը ինչպես կարող եմ ապացուցել MeriHKB (քննարկում) 10:06, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO նայեք ասում է պետք է նշնակալիությունը հավաստեն երկրորդական աղբյուրները , որոնք հոդվածում լիքն են նշված ու չեն բացակայում։ Ծնդդվայարի մասին տեղեկատվւթյունը հաստատված ձևով նշված է; Ամեն բան աարված է այնպես ինչպես որ պահանջում է վիքիպեդիան։ Անգամ ասեմ, որ ավելի լիարժեք է գրված , քանինձ հանդիպած մնացած հոդվածնրեը; Այդ պատճառով կխնդրեմ, որպեսզի չջնջեք))))) MeriHKB (քննարկում) 09:45, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Վիքիպեդիա:Նշանակալիություն_(մարդիկ)#Ստեղծագործողներ բաժնից.
Գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, կինոստեղծողներ, լուսանկարիչներ, ճարտարապետներ և այլ ստեղծագործողներ.
  1. Անձը համարվում է շատ կարևոր գործիչ և լայնորեն մեջբերվում է հասակակիցների և սերունդների կողմից:
  2. Անձը հայտնի է նորարարությամբ, նոր տեխնոլոգիայի ներդրմամբ կամ իր ոլորտում նորամուծության հեղինակ է:
  3. Անձը ստեղծել է կամ հիմնական դեր է կատարել ճանաչված աշխատության ստեղծման մեջ:
  4. Անձի աշխատանքը (կամ աշխատանքները) (ա) դարձել է հանրաճանաչ հուշարձան, (բ) ցուցադրվել է հանրահայտ ցուցահանդեսում, (գ) արժանացել է հայտնի քննադատների ուշադրությանը, (դ) ցուցադրված է հանրահայտ թանգարաններում կամ պատկերասրահներում:
Այս կետերից որի՞ն է համապատասխանում։
Բացի այդ, եթե ոչ լիարժեք հոդված եք տեսնում Վիքիպեդիայում, կարող եք այն ջնջման ներկայացնել, ոչ թե դրա այստեղ լինելը որպես փաստարկ ներկայացնել մեկ ուրիշը թողնելու համար։ GeoØ () 12:19, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Բացի այդ, կարո՞ղ եմ խնդրել ներկայացնել հոդվածի անձի հետ փոխկապակցվածությունը։ Ի՞նքն է խնդրել գրել հոդվածը։ GeoØ () 12:22, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO նայեք, քանի որ շատ եմ կարևորում վիքիպեդիայի դերը հեղինակի կենսագրականում այդ պատճառով որոշեցի որպեսզի դա էլ լինի, չէ ինքը չի խնդրել, ես որպես անակնկալ ուզում էի իրեն ևս ներառել, նայելով նրա գրական ու ստեղծագործական ուղղուն։ Կան լիքը վիքիպեդիայի էջեր որոնք էլի չեն համապատասանում բայց կան վիքիպեդիայում։ Եվ կխնդրեի որպեսզի սա չջնջվի։ Կետերին համապատասպանում է առաջինը կարող է կայն ճանաչում չունի , աբայց բազմաթիվ անգամ մեջբերվել է և տեղադրվել է հայտնի կայքերում, որոնք կան վիքիպեդիայում ։ MeriHKB (քննարկում) 13:08, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր ընկերներից է։ GeoØ () 13:18, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO այո, բայց դա նշանակություն չունի կարծում եմ։ Բավարար հիմքեր կան վիքիի համար)) MeriHKB (քննարկում) 13:29, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO ես շատ ուրախանում եմ, որ նման պրոֆեսիոնալիզմով եք մոտենում ամեն էջին , ճիշտ եմ ասոււմ, բայց ևս մեկ անգամ շատ կխնդրեմ, որ մանրամասն վերանայեք էջը))))) MeriHKB (քննարկում) 13:31, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@MeriHKB, ես իմ տեսակետը վերևում ներկայացրել եմ։ Թող մյուս խմբագիրներն էլ իրենց կարծիքը հայտնեն։ GeoØ () 13:43, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO շնորհակալ եմ տեսակետի համար ,սպասենք ուրեմն MeriHKB (քննարկում) 13:54, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO և մի բան էլ վիքի էջում նշված է որ հեղինակը գրողների միության կողմից արժանացել է արձակ անվանակարգի հաղթող, որը կայքում լուսաբանվել է և որը կա նաև վիքիում, գրողների միությունն էլ սովորակն մարդուն հաստատ չէր տա մրցանակ, խնդրում եմ սա ևս հաշվի առնել MeriHKB (քննարկում) 13:23, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO ինձ չի բավարարում ձեր կողմից արված առաջարկությունը և լուրջ հիմնավորում եմ պահանջում այդ առումով MeriHKB (քննարկում) 22:21, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes եթե կարող եք օգնեք, որպեսզի չջնջեն հոդվածը MeriHKB (քննարկում) 22:31, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]

։ Դեմ Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 23:18, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կողմ, այս տեսքով ոչ նշանակալի։ --Armen (քննարկում) 14:04, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Ջնջել, համաձայն եմ ջնջման ներկայացնողի պատճառաբանություններին։ --Valen1988 (քննարկում) 19:16, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @Valen1988 իսկ ուսումնասիրել եք էջը՞՞՞՞ և արդյոք ուսումնասիրելուց հետո չեք նկատել որ համապատասխանում է էջը կետերին MeriHKB (քննարկում) 19:24, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    Հարգելի @MeriHKB, Հայերեն Վիքիպեդիայում մասնակիցները կարող են հայտնել իրենց կարծիքները, և խնդրում եմ այնպիսի տպավորություն մի թողեք՝ կարծես ցանկանում եք ճնշել մյուսների կարծիքները։ Կետեր ասելով էլ չգիտեմ՝ ինչ նկատի ունեք, որովհետև առնվազն մեկ և բավականին մեծ կետով հոդվածի հետ կապված խնդիր կա՝ այն է շահերի բախումը։ GeoØ () 19:39, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @GeoO չէ ես չեմ ճնշում , հարցեր եմ զուտ տալիս որպեսզի հասկանամ, ես էլի եմ ասում ձեր աշխատանքը գնահատում եմ և ուրախ եմ, որ մանրակրկիտ աշխատում եք ու իրավունք էլ չունեմ ճնշեմ կամ նման մի բան))) MeriHKB (քննարկում) 19:42, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @GeoO ջան շահերի հետ բախման պահը, կարծում եմ տեղին չի, որովհետև հոդվածը չեզոք ու վստահելի աղբյուրներով ներկայացված ա։ MeriHKB (քննարկում) 19:44, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @MeriHKB, «Շահերի բախում»/«հետաքրքրությունների կոնֆլիկտ» ասելով Վիքիպեդիայում նկատի ունենք խմբագիրների պոտենցյալ կաշկանդվածությունը չեզոք հոդված գրելու վերաբերյալ։ Ավելի պարզ ասած՝ շահերի բախման մեջ գտնվող խմբագիրը հոդվածը գրելիս իրենից անկած մեծ հավանականությամբ չեզոքություն չի պահպանի, ինչը Վիքիպեդիայի հինգ հիմնարար (ամենակարևոր) սկզբունքներից մեկն է։ GeoØ () 19:53, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @GeoO հա ես դա գիտեմ, բայց էջում էդ չեզոքությունը կա ու եթե նկատեք ընդամենը հղումներով ու աղբյուրներով եմ կազմել ամբողջական հոդվածը։ Բայց դե դուք եք որոշում կլինի դա թե ոչ, ուղղակի ես նշում եմ, որ էթդ չեզոքությունը կա)))) ամեն դեպքում մերսի, մանրամասն պատասխանների համար MeriHKB (քննարկում) 20:02, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի՛ MeriHKB, որպեսզի ջնջմանը կողմ մասնակիցներին հատ-հատ չհարցնեք ու չնշեք, միանգամից ասեմ, որ Վիքիպեդիայում ցանկացած էջ ցանկացած ժամանակ կարելի է ներկայացնել ջնջման՝ ցույց տալով պատճառները։ Եթե պատճառները հիմնավոր լինեն, համայնքի մասնակիցներն էլ համակարծիք լինեն, հոդվածը կջնջվի։ Ամեն դեպքում, ցանկացած մասնակից իրավունք ունի իր կարծիքն ու ձայնը արտահայտել։ Մասնակից GeoO-ն վերևում տեղադրել է ստեղծագործ անձանց մասին մեր ունեցած նշանակալիության չափանիշները։ Կարող եք ըստ դրա արտահայտել ձեր տեսակետը (առանց անձնական տպավորությունների, կողմնակալության կամ համակրանքի)։ Եվ նորից հիշեցնեմ. միշտ չէ, որ մեր կարծիքները, համոզմունքները համընկնում են, դրան օգնելու գալիս են կանոնակարգերը, որտեղ ամեն ինչ ավելի պարզեցված է։--A.arpi.a (քննարկում) 07:20, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ձեռնպահ, հոդվածի «Ծովահեն» բաժինը ունի ակնհայտ կողմնակալություն. «Իր «Ծովահենը» վիպակով Հասմիկ Կարապետյանը գրական աշխարհ է մուտք գործում՝ վստահ թիավարելով, ծովահենին հատուկ խիզախությամբ ու վճռականությամբ։ Նա գալիս է «կողոպտելու» մեր սրտերը։ Գալիս է՝ զինված վառ երևակայությամբ ու զիլ խոսքով։ Ընտրությունը մերն է՝ հանձնվել միանգամի՞ց, թե՞ դիմադրել մինչև վիպակի ավարտը։...»: Առաջարկում եմ այս ենթաբաժինը կա՛մ ամբողջությամբ հեռացնել (քանի որ ակնհայտ է՝ շահերի բախումը), կա՛մ ձևափոխել՝ հեռացնելով հոդվածում ներկայացվող անձի գովաբանությունը: Կենսագրության բաժնի սկիզբը ու ևս 2 այլ նախադասություններ չունեն հղումներ, իսկ «Հարցազրույցներ» ու «Հեռուստառադիոեթերներ» բաժինները նշանակալի չեն:--Atheist Armenian (քննարկում) 19:12, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@Atheist Armenian մեջբերումը գրքի նախաբան է, բայց եթե նման խնդիր կա , համաձայն եմ հեռացման MeriHKB (քննարկում) 19:22, 27 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@Atheist Armenian և հարցազրույցներն ու հեռուստառադիոթերներ բաժինը հենց Ծովահենի ներկայացման փաստերն են, քանի որ նկատեցի որ Ծովահենի հենց վերևում գրված է փաստ։ Հիմա կհեռացնեմ մեջբերման բաժինը MeriHKB (քննարկում) 19:25, 27 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Դեմ։ Դեմ եմ այս հոդվածը հեռացնելուն։ Պարզաբանեմ, թե ինչու։ Հոդվածը ջնջելու համար նշված է ոչ նշանակալիությունը։ Գրական ստեղծագործության ժամանակ ինչպես ենք դա որոշում։ Ասենք թե՝ տվյալ անձը ՀԳՄ անդամ է, բայց սա չի նշանակում, որ ոչ ՀԳՄ անդամը չի կարող ավելի լավ ստեղծագործություններ գրել։ Օրինակ՝ մեր ժամանակակից Արամ Պաչյանը, Կարեն Անտաշյանը ՀԳՄ անդամ չեն, սակայն նրանց ստեղծագործություններն ու գործունեությունը շատ ավելի նշանակալից է, քան ՀԳՄ անդամների մի ստվար մասինը։ Ուստի՝ սա չափանիշ չէ։ Էլ ինչը կարող է ցույց տալ նշանակալիությունը։ Հրապարակումները և որ մամուլն ու գրական կայքն է այդ հրապարակումները կատարում։ Հասմիկ Կարապետյանը առնվազն հինգական հրապարակում ունի թե Գրանիշ, թե Գրողուցավ գրական կայքերում։ Կարծում եմ, որ սա ինչ-որ առումով չափանիշ է և Հասմիկ Կարապետյանի ստեղծագործությունները հենց այնպես այստեղ չեն հայտնվել։ Այս կայքերը որոշ առումով ժամանակակից գրականության ներկայացման հազվագյուտ հարթակներից են, որոնց հետևում կանգնած են գրականությանը գիտակ մարդիկ։ Բայց միայն այս կայքերով չի սահմանափակվում Հասմիկ Կարապետյանի հրապարակումները։ Ինքս լինելով գրականության մասնագետ, որքան էլ հիմա սուբյեկտիվ լինեմ, ապա ասեմ, որ այս քննարկումը հաշվի առնելով, կարդացի հեղինակի «Ծովահեն» գիրքը։ Գիրքը նշանակալիության առումով արժանի է ավելի ուշադրության, քան շատ ՀԳՄ անդամների ստեղծագործությունները միասին վերցրած։ Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 10:42, 5 Մայիսի 2024 (UTC)[reply]
Իդեպ, հեղինակին անձամբ չեմ ճանաչում ))) Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 10:51, 5 Մայիսի 2024 (UTC)[reply]
Ես հեղինակի դեմ բնականաբար ոչինչ չունեմ, չեմ ճանաչում առհասարակ, բայց ճիշտն ասած օրինակ Գրանիշում բազմիցս հրապարակված շատ մարդկանց գիտեմ, որոնց գրածները հավանում եմ ի սրտե, բայց չեմ կարծել, որ դա բավարար է հոդվածի համար նշանակալի համարվելու։ Եթե համարենք, որ այդ կայքերը չափանիշներ են, ապա շատ բան է փոխվելու մոտեցման մեջ։--A.arpi.a (քննարկում) 06:32, 6 Մայիսի 2024 (UTC)[reply]
Վալետայի հայկական եկեղեցի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գոյություն չունեցող եկեղեցի է, տասը տարուց ավելի հոդվածը աղբյուր չունի, այս տեսքով արդեն և ոչ մի տեղ ինֆո չկա, որ երբևէ նման եկեղեցի իրոք կկառուցվի։ Հղումներ՝ armenian-church.eu/regioncategories/malta/, https://malta-armenia.eu/ և այլն։ --Խմբագրող (քննարկում) 13:25, 20 Մայիսի 2024 (UTC)[reply]

Ցնցակաթված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդված չունի աղբյուր ինչպես նաև ունի վիքիֆիկացման խնդիր --Արշո (քննարկում) 20:18, 18 Մայիսի 2024 (UTC)[reply]

Մերի_Հովհաննիսյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը հանրագիտարանային ոճով չէ, վիքիֆիկացման ենթակա է, միակ աղբյուրն էլ չգործող հղում է։--A.arpi.a (քննարկում) 07:09, 26 Հունիսի 2024 (UTC)[reply]

Երբ հոդվածը ստեղծել եմ, այս տեսքն է ունեցել, հետո ինչ-որ մասնակից գրեթե ամբողջությամբ փոխել է։ Հոդվածը գրելիս օգտվել եմ Օպերայի կայքից, բայց հիմա կայքը փոխել են ու կարծես թատերախմբի կենսագրությունները հանել են։ Միգուցե հետ բերենք նախկին վիճակի, պիտակենք անաղբյուր։ Մինչ այդ կփորձեմ այլ աղբյուրներ գտնել հոդվածի համար։--Լիլիթ (քննարկում) 07:39, 26 Հունիսի 2024 (UTC)[reply]
Վահրամ Հովեյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը անհրաժեշտ է ջնջել ըստ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ) կանոնակարգի։ Մասնավորապես, տվյալ անձը նշանակալիորեն լուսաբանված չէ բազմակի անգամ հրատարակված վստահելի երկրորդական աղբյուրներով, որոնք միանգամայն անկախ են միմյանցից, ներկայացված անկախ աղբյուրների համադրմամբ ցույց տրված չէ անձի նշանակալիությունը, ինչպես նաև չի համապատասխանում կանոնակարգով սահմանված այլ պահանջների։ Հոդվածում գրված է, որ տվյալ անձը սոցիոլոգ է, ներկայացված է իր ղեկավարած ՀԿ–ի կայքը, չկան ներկայացված այլ վստահելի երկրորդական աղբյուրներ, որոնք ապացուցեն նրա որպես սոցիոլոգ հեղինակավոր լինելը։ Բայազետ կենտրոն ՀԿ–ի համահիմնադիր լինելը նույնպես նշանակալիություն չի հաղորդում, քանի որ առնվազն այդ կենտրոնի նշանակալիությունն է կասկածելի։ Փողերի լվացման դեմ պայքարի փորձագետ լինելու մասին չկան վստահելի երկրորդական (համացանցում չգտա)։ Եվրոպական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի «քաղհասարակության խմբակցության ընտրական հանձնաժողովի նախագահ» լինելը նույնպես նշանակալիություն չի հաղորդում անձին, ինչպես նաև «Հայաստանում կայուն զարգացմանն և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք ծրագրերի համանախաձեռնող» լինելը։--Գարդմանահայ (քննարկում) 04:21, 5 Հուլիսի 2024 (UTC)[reply]

Բայազետ Կենտրոն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածն անհրաժեշտ է ջնջել ըստ Վիքիպեդիա:Նշանակալիություն կանոնակարգի։ Մասնավորապես տվյալ հասարակական կազմակերպության նշանակալիությունը ապացուցված չէ․ կազմակերպությունն իրեն ներկայացնում է որպես ուղեղային կենտրոն, սակայն այդպիսի գործունեություն ներկայացված չէ վստահելի երկրորդական աղբյուրներով, չի հիմնավորվում դրա նշանակալիությունը։ Կազմակերպության մասին կարող ենք գտնել դրա ղեկավարի կողմից ինչ–որ դրամաշնորհային ծրագրերի մասնակցության մասին տեղեկություններ, կազմակերպության հիմնադրման մասին մամլո հաղորդագրություններ, կազմակերպության ղեկավարի մի քանի հարցազրույցներ, որոնց զգալի մասը իր ղեկավարած կազմակերպության կայքում։ --Գարդմանահայ (քննարկում) 04:37, 5 Հուլիսի 2024 (UTC)[reply]

Հարգելի @Gardmanahay, հոդվածում առկա են հղումներ առնվազն մեկ տասնյակ վստահելի երկրորդական աղբյուրներից (oրինակ՝ https://azg.am/հասարակություն/ուղեղային-կենտրոնները-ձգտում-են-գրադ/ , https://www.aravot.am/2022/11/23/1306437/ , https://www.ecolur.org/hy/news/mining/14536/ , https://www.aravot.am/2024/06/11/1425702/ , Գեղարքունիքի մարզի պաշտոնական կայքում հասարակական կազմակերպությունը նշված է առաջին տեղում http://gegharkunik.mtad.am/ngo/ , Հ1 Առավոտ լուսո ծրագիրը լուսաբանել է https://www.youtube.com/watch?app=desktop&v=NqxNbsE5AVI , ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորդրդի անդամություն https://escs.am/files/files/2023-12-04/90acbb133ce8515c0e748dadfeb8b3c2.pdf և այլն), այս ամենը խոսում է փաստում է ՀՀ-ում տվյալ հասարակական կազմակերպության նշանակալիության և կարևորության մասին։ Վար (քննարկում) 17:49, 5 Հուլիսի 2024 (UTC)[reply]
Հարգելի Վար։ Ձեր ներկայացրած աղբյուրների վերաբերյալ արձագանքեմ ըստ հերթականության։ 1․azg.am կայքի հոդվածի հեղինակը տվյալ պահին ՀՊՄՀ Ռադիոհեռուստատեսության 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Դվոյանն է, ով հանդիսանում է «Բայազետ կենտրոն» ՀԿ–ի անդամ (այդ հոդվածը գրելիս արդեն 2 տարի է ինչ եղել է ՀԿ–ի անդամ)։ Հոդվածում հարցազրույցի տեսքով ներկայացրած է ՀԿ–ի խորհրդի քարտուղարի օգնականի խոսքը հարցազրույցի ձևաչափով։ Այսինքն, azg.am–ի այդ հոդվածը չի կարող լինել վստահելի երկրորդական աղբյուր։ Նույնիսկ եթե Մարինե Դվոյանը կապված չլիներ ՀԿ–ի հետ, միևնույն է հոդվածում ներկայացված պնդումները հանդիսանում են այդ ՀԿ–ի աշխատակցի խոսքը։ Այստեղ նաև նշանակալիության հարց կա, որ չի երևում։ 2․aravot.am–ի հոդվածը նույնպես հրապարակել է Մարինե Դվոյանը, ով, արդեն նշեցի, որ կապ ունի «Բայազետ կենտրոն» ՀԿ–ի հետ։ Այդ հոդվածում ներկայացրել է ՀԿ–ի մի քանի աշխատակիցների խոսքը հարցազրույցի ձևաչափով։ Այսինքն, այդ հոդվածը նույնպես վստահելի երկրորդական աղբյուր չի կարող համարվել։ Այստեղ նաև նշանակալիության հարց կա, որ չի երևում։ 3․ecolur.org կայքի հոդվածում այստեղ քննարկվող թեմային առնվչվող ընդամենը ներկայացված է, որ «Մեկնարկել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրության գործընթացը» և որ այդ ընտրության հանձնաժողովի նախագահն է «Բայազետ կենտրոն» ՀԿ–ի գլխավոր քարտուղարը։ Այս տեղեկությունը ցույց չի տալիս «Բայազետ կենտրոն» ՀԿ–ի հանրագիտարանային նշանակալիությունը։ Ի դեպ, այդ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել ecolur.org կայքի մամուլի ակումբում, իսկ այդ ընտրական հանձնաժողովի անդամ է ecolur.org կայքի կառավարման մարմնի ներկայացուցիչ Աննա Բաղդասարյանը։ Այսինքն՝ ecolur.org կայքը լուսաբանել է իր մոտ անցկացվող մի հանդիպում, որի մասնակիցներից մեկն այդ կայքի ղեկավարման մարմնի անդամ է։ Ակնհայտ է, որ այդ հրապարակումը չի կարող համարվել վստահելի երկրորդական։ Բացի այդ, հրապարկման մեջ առկա տեղեկատվությունը հանրագիտարանային նշանակալիություն չի հաղորդում «Բայազետ կենտրոն» ՀԿ–ին։ 4․aravot.am-ի հոդվածում ներկայացված է, որ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ գողացել են ավտոմեքենայի համարանիշները և որ ըստ տեղեկությունների վարորդը Բայազետ կենտրոն ՀԿ–ի նաագահն է։ Այս աղբյուրը կարելի է օգտագործել վիքիհոդվածում ՀԿ–ի նախագահին նշելու համար, բայց այն հանրագիտարանային նշանակալիություն չի հաղորդում ՀԿ–ին։ 5․ Գեղարքունիքի մարզպետարանի կայքի հասարակական կառույցներ ենթաբաժնում ներկայացված է (ըստ երևույթին) մարզում գրանցված հասարակական կազմակերպությունների ցանկը, որի սկզբում ներկայացված է «Բայազետ կենտրոն» ՀԿ–ն։ Ես չեմ վիճարկում, որ այդ կազմակերպությունը հանդիսանում է հասարակական կազմակերպություն։ Բայց Հայերեն Վիքիպեդիայում պետք է գրել հոդված այն հասարակական կազմակերպությունների մասին, որոնք ունեն հանրագիտարանային նշանակալիություն, իսկ այդ էջում նշանակալիությունը չի երևում։ Իսկ թե ինչու է «Բայազետ կենտրոն» ՀԿ–ի անունը ցուցակի սկզբում գրված, պարզ չէ․ ցուցակի սկզբում գրած չկա, որ ցանկը կազմված է ըստ կարևորության մակարդակի։ 6․ Այստեղ ներկայացված է, որ «Բայազետ կենտրոն» ՀԿ–ի նախագահը 2023 թվականին ընդգրկվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում։ Այստեղ ներկայացված է, թե ինչպես է ձևավորվում այդ խորհուրդը։ Խորհրդի կազմում ընդգրկվելու համար պետք է դիմում գրել ԿԳՄՍ–ին, իսկ վերջինը թեկնածուներից ընտրում է հետևյալ սկզբունքով․ «Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը»։ Խնդրում եմ ասել, թե այս տեղեկությունն ինչպե՞ս է հանրագիտարանային նշանակալիություն հաղորդում «Բայազետ կենտրոն» ՀԿ–ին։--Գարդմանահայ (քննարկում) 23:07, 5 Հուլիսի 2024 (UTC)[reply]
Հարգելի @Gardmanahay, շնորհակալություն արձագանքի համար։ Կարծես թե հիմնավորումը, որը ի սկզբանե ներկայացվել էր էջը ջնջելու համար, այն է՝ «առկա չեն կազմակերպության նշանակելիությունը հիմնավորող վստահելի երկրորդական աղբյուրներից հղումներ», կիսով չափ հերքվեց, և հիմա, արդեն կասկած չունենալով հղումների առկայությանը, մենք քննարկում ենք դրանց նշանակալիությունը, շատ լավ:
· Հ1 Առավոտ լուսո, Azg.am, Aravot.am և Newsinfo.am կայքերը ունեն գլխավոր խմբագիրներ, ովքեր հաշվի առնելով նյութի նշանակալիությունը, որոշում են կայացնում հրապարակել՞, լուսաբանել՞, թե ոչ։ Անկախ այն բանից, թե ով է ներկայացնում նյութը և ում մտքերն են մեջբերված՝ վերջին խոսքը տվյալ լրատվականներին է։ Այն, որ որոշ լրատվականների նյութեր տրամադրել է ՀԿ ի լրատվական բաժնի աշխատակիցը, դա որևէ ձև չի թաքցվում, հակառակը՝ ցույց է տրվում հանրությանը, ինչից և դուք կարողացել եք տեղեկանալ դրա մասին։ Ժամանակակից լրագրության մեջ սա ընդունված սկզբունք է, այսպես աշխատում են շատ միջազգային լրատվականներ։ Եվ խնդրում ենք, չթիրախավորել լրագրողի ուսանող լինելու հանգամանքը;
· Երևանում ընթացող ցույցերի Բայազետ կենտրոնի մեքենայի համարանիշների գողությունը անկախ երկրոդական լրատվականների կողմից լուսաբանումը գալիս է փաստելու Կենտրոնի նշանակալիության մասին։ Մի պահ պատկերացրեք, թե օրական քանի տասնյակ մեքենաների համարանիշներ են գողանում Հայաստանում, բայց քանիսին է գործը հանրայնացվում՞։ Aravot.am, Shamshyan.am և shafaqna.com կայքերի կողմից այդ իրադարձության լուսաբանումը ևս փաստում է ՀՀ-ում Բայազետ կենտրոնի նշանակալիության մասին։
· ecolur.org անկախ լրատվական կայքում տեղադրված նյութի նշանակալիությունը հասկանալու համար անհրաժեշտ է տեղեկացված լինել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) մասին։ Սա երկրի բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային կառույց է, որին անդամակցում են ավելի քան 50 երկրներ։ Նրանց թվում են՝ Գերմանիան, Նորվեգիան, Նիդերլանդները և այլ զարգացած երկրներ։ Հայաստանը ԱՃԹՆ միջազգային կառույցին միացել է 2017 թվականին։ Հայաստանում աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետն է։ Կազմում կա ՀԿ-ոլորտը ներկայացնող կազմակերպությունների խումբ, որի ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրվել է Բայազետ կենտրոնի ներկայացուցիչը։ ՈՒ հենց կենտորնն է կազմակերպել այդ կարևոր կառույցի ընտրությունների անցկացումը;
· ՀՀ ԿԳՄՍ Նախարարին կից խորհրդի անդամ ընտրվելու և Գեղարքունիքի մարզպետարանի ՀԿ ցանկերի առաջին տեղում նշված լինելու մասին կարծում եմ մանրամասն գրելու անհրաժեշտություն չկա (եկեք խնայենք Ձեր ու մեր ժամանակը), քանի որ բոլորն էլ գիտեն, թե քանի տասնյակ հազարավոր հասարակական կազմակերպություններ են գործում Հայաստանում, և որ նման գործընթացները անցակցվում են մրցութային կարգով`հաղթում են նշանակալիություն ունեցող կազմակերպությունները;
Հարգելի @GardmanahayԷջը ջնջելու Ձեր հիմնավորումը ոչ բավարար է, այն չի համապատասխանում Վիկիի կանոններին և արտահայտում է միայն Ձեր սուբյեկտիվ կարծիքը։
Շնորհակալություն; Վար (քննարկում) 04:33, 6 Հուլիսի 2024 (UTC)[reply]
Հարգելի Վար, իմ գրածը պետք չէ ոչ ճիշտ ձևով մեկնաբանել ու պնդել իբր դրանով ես կիսով չափ ապացուցում եմ, որ հոդվածը չպետք է ջնջվի։ Քննարկումը բացելիս հստակ գրել եմ պատճառը, Ձեր պատասխան պնդումներին հստակ պատասխաններ եմ տվել, որոնք ցույց են տալիս, որ հոդվածը պետք է ջնջվի։ Կարելի է դիմացինին մեղադրել թե նրա արտահայտած դիրքորոշումը իր անձնական կարծիքն է, բայց եթե զուտ այդպես ասելով լինի, ապա դիմացինն էլ կարող է նույնը Ձեր մասին ասել, ինչը ճիշտ ու նպատակահարմար զրույց չէ։ Պարզ է, որ յուրաքանչյուր չեզոք խմբագիր իր անձնական կարծիքն է ներկայացնում, երևի միայն այլ բնույթի շահագրգռվաություն ունեցող խմբագիրներն են իրենց անունից գրում այլ մարդու կարծիքը։ Ես ոչ մի տեղ տվյալ ուսանողին իր ուսանող լինելու համար չեմ թիրախավորել ինչպես Դուք եք պնդում։ Կմեջբերե՞ք այն նախադասությունը, որը Ձեր մոտ այդպիսի տպավորություն է ստեղծել։ Կայքերի/աղբյուրների մասով արդեն մանրամասն նշել եմ, որոնց հիման վրա հոդվածը պետք է ջնջվի։ Քանի որ իմ հիմնավորումները ներկայացրեցիք իբրև թե չեն համապատասխանում Վիքիպեդիայի կանոնակարգին, ապա կխնդրեմ մանրամասնել, թե հատկապես իմ որ գրած միտքը որ կանոնակարգին չի համապատասխանում։ Մինչ այդ ներկայացնեմ Նշանակալիության մասին կանոնակարգից մեջբերում, որտեղ գրված է․ «Վիքիպեդիայում տեղեկատվությունը պետք է լինի ստուգելի. եթե թեմայի վերաբերյալ չկան վստահելի անկախ աղբյուրներ, ապա թեման չի կարող ունենալ առանձին հոդված Վիքիպեդիայում։ Կազմակերպության մամլո հաղորդագրությունը տվյալ կազմակերպության վերաբերյալ երբեք չի համարվի անկախ աղբյուր»։ Այսինքն, եթե նույնիսկ «Բայազետ կենտրոն» ՀԿ–ի անդամը, ով զբաղվում է ՀԿ–ի լրագրությամբ, մամլո հաղորդագրություն տարածի ու դա հրապարակվի որևէ լրատվական կայքով, չի համարվել անկախ աղբյուր։--Գարդմանահայ (քննարկում) 13:44, 6 Հուլիսի 2024 (UTC)[reply]