www.fgks.org   »   [go: up one dir, main page]

Jump to content

Պոլ Բոկյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Բոկյուզ
Paul Bocuse
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1926(1926-02-11)[1][2][3][…]
ԾննդավայրCollonges-au-Mont-d'Or[4]
Մահացել էհունվարի 20, 2018(2018-01-20)[5][6][1][…] (91 տարեկան)
Մահվան վայրCollonges-au-Mont-d'Or[5][4]
Գերեզմանcemetery of Collonges-au-Mont-d'Or
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունշեֆ խոհարար և գործարար
Ծնողներհայր՝ Georges Bocuse?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJérôme Bocuse?
Կայքbocuse.fr/fr/
Ստորագրություն
Изображение автографа
 Paul Bocuse Վիքիպահեստում

Պոլ Բոկյուզ (ֆր.՝ Paul Bocuse, փետրվարի 11, 1926(1926-02-11)[1][2][3][…], Collonges-au-Mont-d'Or[4] - հունվարի 20, 2018(2018-01-20)[5][6][1][…], Collonges-au-Mont-d'Or[5][4]), ֆրանսիացի հանրաճանաչ խոհարար, ըստ խոհարարական քննադատների (Gault և Millau, «Pape de la cuisine»)՝ դարի խոհարար։ Նա ղեկավարել է բազմաթիվ ռեստորաններ հայրենի քաղաքում և Լիոնում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Բոկյուզը ծնվել է 1926 թվականի փետրվարի 11-ին Կոլոնժ-օ-Մոն-դ’Օր գյուղում, որը մոտ է Լիոնին, տոհմիկ խոհարարների ընտանիքում, որոնք գործել են 17-րդ դարից։ Սակայն 1921 թվականին Ժոզեֆը, նրա պապը ընտանեկան ռեստորանը վաճառել է ընտանիքի ապրանքանիշի օգտագործման իրավունքի հետ միասին։

Խոհարարական հմտությունները սովորել Պոլ Բոկյուզ սկսել է դեռևս մանությունից՝ աշխատելով Լիոնի ռեստորաններից մեկում՝ որպես օգնական։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա գնացել է ճակատ` որպես կամավոր։ Պատերազմի ընթացքում Էլզասի ճակատամարտում Բոկյուզը վիրավորվել է, որից հետո նրան կատարել են փոխներարկում ամերիկյան հոսպիտալում։ Պատերազմից հետո նա վերադարձել է Լիոն, որտեղ աշխատել է «Մայր Բրազի» (ֆր.՝ La Mère Brazier) ռեստորանում, և մի քանի տարի անց նա դարձել է հանրահայտ շեֆ-խոհարար Ֆերնանդ Պուանի աշակերտը։ 1961 թվականին Բոկյուզը կարողացել է շարունակել իր ընտանեկան բիզնեսը, և վերադարձել է հայրենի ռեստորան։ Նույն տարում նրա ռեստորանը ստացել է առաջին Միշլեն աստղը, իսկ Բոկյուզը արժանացել է «Ֆրանսիայի լավագույն խոհարար» կոչմանը։ Մեկ տարի անց նրա ռեստորանը ստացել է երկրորդ Միշլեն աստղը, իսկ 1965 թվականին դարձել է երեք աստղերի սեփականատեր։ 1966 թվականին նա կարողացել է գնել ընտանիքի ապրանքանիշը, և նրա տանիքի վրա հայտնվել է «Բոկյուզ» ֆիրմային ցուցատախտակը։

1975 թվականին Պոլ Բոկյուզը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Այս առիթով տեղի է ունեցել նախագահական հանդիսավոր ընդունելություն Ելիսեյան պալատում, որտեղ մատուցել են Բոկյուզի պատրաստած սնկով ապուրը։ Ճաշատեսակն անվանվել է V.G.E. (Վ.Ժ.Է.)՝ ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի։ Այդ ժամանակից սկսած սնկերը ռեստորանի խոհարարի հիմնական ճաշատեսակներից մեկն են[9]։

1970-ական թվականներին Բոկյուզը եղել է «նոր խոհանոցի» (ֆր.՝ nouvelle cuisine) հիմնադիրներից մեկը, ուշադրությունը դարձնում էր ապրանքների որակին և ճաշատեսակների քիչ կալորիականությանը։ 1987 թվականին նա հիմնադրել է միջազգային «Ոսկի Բոկյուզ» խոհարարական մրցույթը (ֆր.՝ Bocuse d’Or), այժմ համարվում է խոհանոցում ամենահեղինակավոր միջազգային մրցույթը[10][11]։ 1989 թվականին շատ հարգված Gault Millau գիդը Բոկյուզին շնորհել է դարի շեֆ-խոհարարի կոչում[12]։ Թաղվել է Լիոնում[13]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Paul Bocuse's French Cooking, թարգմանիչ՝ Կոլետ Ռոսա (Pantheon Books 1977)[14]
  • Bocuse a la Carte, թարգմանիչ՝ Կոլետ Ռոսա (Pantheon Books 1987)[15]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.lepoint.fr/gastronomie/paul-bocuse-le-pape-de-la-gastronomie-est-mort-20-01-2018-2188235_82.php
  6. 6,0 6,1 6,2 http://www.lemonde.fr/disparitions/article/2018/01/20/paul-bocuse-figure-de-la-gastronomie-francaise-est-mort_5244600_3382.html
  7. https://www.fr.emb-japan.go.jp/actualite/2016/remise_decoration_printemps2016.html
  8. https://www.fr.emb-japan.go.jp/actualite_ambassade/2016/decoration_bocuse.html
  9. «О еде домашней, магазинной и ресторанной». Deutsche Welle. 26.07.2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին.
  10. «Академия Золотой Бокюз-Россия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին.
  11. Команда США выиграла конкурс «Золотой Бокюз» 2017. Планета-Дэйли, 27.01.2017
  12. «L'histoire de paul bocuse» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին.
  13. [1](չաշխատող հղում)
  14. «Paul Bocuse's French Cooking».
  15. «Bocuse a la Carte».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Բոկյուզ» հոդվածին։