Հակահայկականությունն Ադրբեջանում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հակահայկականությունը Ադրբեջանում այսօր ունի շատ լայն տարածում[2], որը հիմնականում պայմանավորված է Արցախյան ազատամարտի ռազմական գործողություններով[3]։ Համաձայն Եվրոպական հանձնաժողովի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ կազմակերպության, հայերը «ամենախոցելի խումբն են Ադրբեջանում ռասիզմի և ռասայական խտրականության դաշտում»[4]։ Ըստ 2012 թվականին անցկացված մի հարցման ադրբեջանցիների 91%-ը հայերին ընկալում են որպես իրենց երկրի ամենամեծ թշնամին[5]։ Ըստ մասնագետների՝ Ադրբեջանն իրականացնում է Արցախի հայկական հուշարձանների մշակութային ցեղասպանություն[6]։
Հակահայկականության ակունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]1905-1906 թվականներից սկսած, ու հատկապես 1918 թվականից 1920 թվականը, տեղի են ունեցել հայերի բազմաթիվ կազմակերպված սպանություններ Ադրբեջանում, հատկապես մայրաքաղաք Բաքվի և Շուշիի հայկական մշակութային կենտրոններում[7]։ Ներկայիս հայատյացությունը հիմնականում ձևավորվել է Խորհրդային Միության վերջին տարիներին, երբ հայերը պահանջում էին Մոսկովյան իշխանությունից փոխանցել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀՄ-ից Հայկական ԽՍՀՄ[8]։ Ի պատասխան Հայոց պահանջատիրության, տեղի ունեցան հակահայկական հանրահավաքներ մի շարք քաղաքներում, որտեղ հակահայկական ազգայնական խմբերը քարոզում էին հայատյացության զարգացումը։ Այս ամենը հանգեցրեցին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցող հայ բնակչության ջարդերին։ 1988-ից 1990 թվականը մոտ 350,000 հայեր իրենց դեմ ուղղված բռնության հետևանքով փախուստի դիմեցին Ադրբեջանից[9]։
1994 թվականին ձեռք բերված հրադադարը ներկայումս գտնվում է ուժի մեջ, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված է որպես դե ֆակտո անկախ պետություն։ Սակայն այս ամենին հանդերձ ադրբեջանական կողմը դեռ շարունակում է իրականացնել հակահայկական քաղաքականություն իր ներսում և երկրից դուրս, որը ներառում է Հայաստանի և հայերի նկատմամբ ատելության քարոզչություն և հայկական մշակութային ժառանգության ոչնչացում[10][11][12]։
Հակահայկականություն ժամանակակից Ադրբեջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի դեկտեմբերին «Ենի Մուսավաթ» կուսակցության թերթը գրել է, որ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է համապետական զբաղմունք։ Թերթում ասվում է, որ Ադրբեջանում հայատյացությունը հասել է այն աստիճանի, որ այդ երկրում հանգիստ ապրելու համար անհրաժեշտ է պարզապես մեղադրել որևէ մեկին հայ լինելու կամ հայկական դիրքորոշում ունենալու մեջ։ Ընդ որում անհրաժեշտ չեն փաստարկներ. հնարավոր է ուղղակի մեղադրել մարդուն ու դառնալ իշխանության սիրելին։
Հակահայկականության արտահայման բացակայությունը պարզապես արդյունք է արևմուտքի առաջ պարտավորությունների։ Եթե մարդը արտահայտի հակահայկական ատելություն, արևմուտքը նրա հետ չի համագործակցի[13] |
«Երգչուհի Շերի դեմ քարոզչություն | Ադրբեջանում թուրքական Մադո ռեստորանների ցանցում ծագումով հայ ամերիկացի երգչուհի Շերի երգի հնչելու փաստը լայն արձագանք է ստացել հասարակության մեջ։ Մասնավորապես Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամլին նշել է[14]. |
---|
«Հայը»՝ որպես վիրավորանք | 2014 թվականի նոյեմբերի 24-ին Բաքվում ճանապարհային ոստիկան Նաթիգ Մովլաևի ու քաղաքացի Ազադ Ալիևի միջև տեղի է ունեցել միջադեպ. ոստիկանը տուգանել է քաղաքացուն անթույլատրելի վայրում մեքենան կայանելու համար, վերջինիս հայրը արտահայտվել է՝ անվանելով ոստիկանին «հայ»։ Ոստիկանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ալիևին, ով, ըստ ոստիկանի խոսքերի, թույլ է տվել հանրության աչքի առաջ վիրավորել իրեն՝ կոչելով իրեն «հայ»։ |
---|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Baku's newly-opened "park" a proof of state supported Armenophobia – Ombudsman». Հայաստանի հանրային ռադիո. 2021 թ․ ապրիլի 13. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Report on Azerbaijan» (PDF). Strasbourg: European Commission against Racism and Intolerance. 2003 թ․ ապրիլի 15. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին. «Due to the conflict, there is a widespread negative sentiment toward Armenians in Azerbaijani society today." "In general, hate-speech and derogatory public statements against Armenians take place routinely.»
- ↑ (ռուս.) Fyodor Lukyanov, Editor-in-Chief of the journal Russia in Global Affairs «Первый и неразрешимый». Vzglyad. 2011 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին. «Армянофобия – институциональная часть современной азербайджанской государственности, и, конечно, Карабах в центре этого всего. "Armenophobia is the institutional part of the modern Azerbaijani statehood and Karabakh is in the center of it."»
- ↑ «Second report on Azerbaijan» (PDF). Strasbourg: European Commission against Racism and Intolerance. 2007 թ․ մայիսի 24. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «The South Caucasus Between The EU And The Eurasian Union» (PDF). Caucasus Analytical Digest #51-52. Forschungsstelle Osteuropa, Bremen and Center for Security Studies, Zürich. 2013 թ․ հունիսի 17. էջ 21. ISSN 1867-9323. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ What Cultural Genocide Looks Like for Armenians in Nagorno-Karabakh, Time, 2023
- ↑ Horne, edited by Robert Gerwarth, John. War in peace : paramilitary violence in Europe after the Great War. Oxford: Oxford University Press. ISBN 9780199654918.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Human Rights in the OSCE Region: Europe, Central Asia and North America, Report 2005 (Events of 2004)». International Helsinki Federation for Human Rights. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին. «The unresolved conflict with Armenia over Nagorno-Karabakh stimulated "armenophobia."»
- ↑ Human Rights Watch (1994). Azerbaijan: seven years of conflict in Nagorno-Karabakh. New York: Humans Rights Watch. ISBN 1-56432-142-8.
- ↑ «Azerbaijan: The Status of Armenians, Russians, Jews and other minorities» (PDF). Washington, DC: Immigration and Naturalization Service. 1993. էջ 10. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին. «Despite the constitutional guarantees against religious discrimination, numerous acts of vandalism against the Armenian Apostolic Church have been reported throughout Azerbaijan. These acts are clearly connected to anti-Armenian sentiments brought to the surface by the war between Armenia and Azerbaijan.»
- ↑ Peter G. Stone, Joanne Farchakh Bajjaly (2008). The destruction of cultural heritage in Iraq. Woodbridge, Suffolk: Boydell Press. էջ xi. ISBN 9781843833840.
- ↑ Adalian, Rouben Paul (2010). Historical dictionary of Armenia. Lanham, Md.: Scarecrow Press. էջ 95. ISBN 9780810860964.
- ↑ Армянофобия в Азербайджане превратилась в общегосударственное занятие. Статья газеты «Ени Мусават»
- ↑ Депутат Милли Меджлиса призвал народ бойкотировать ресторан «Mado»
|