Չինոնյե Չուկվու (անգլ.՝ Chinonye Chukwu. /ˈtʃiːnoʊjəˈtʃuːkuː/;[1], 1980, Պորտ Հարկորտ, Նիգերիա[2]), նիգերիա-ամերիկյան կինոռեժիսոր, ով լայն ճանաչման է արժանացել հատկապես իր նկարահանած «Գթասրտություն» (Clemency) դրամատիկական ֆիլմի շնորհիվ։ Նա առաջին սևամորթ կինն է, որ արժանացել է ամերիկյան Յուտա նահանգում Սանդենս ինստիտուտի կողմից կազմակերպվող կինոփառատոնի ժյուրի մեծ մրցանակին (U.S. Dramatic Grand Jury Prize at Sundance Film Festival)[2][3]:
Չինոնյե Չուկվուն ծնվել է 1980 թվականինՆիգերիայի հարավում գտնվող Պորտ Հարկորտ քաղաքում[4][5][6] als jüngstes von vier Kindern geboren.[5]: Մեկ տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափեխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Անգլերենի բակալավրի աստիճան է ստացել Ինդիանա նահանգի Գրինքասլ քաղաքում գործող DePauw համալսարանում, որտեղ անդամակցել է ուսանողական Zeta Phi Beta ընկերակցությանը[7]։ Այդ համալսարանի վերջին կուրսում ուսանելու ընթացքում նկարահանել է «Չորս կին. լինել սևամորթ և կին» վավերագրական կինոնկարը։ Իշխանուհի Գրեյսի հիմնադրամի դրամաշնորհների է արժանացել երկու անգամ (դրանցից առաջինը՝ 25 հազար ամերիկյան դոլարի չափով)[6][8]։ Հետագայում ուսունառությունը շարունակել է Թեմփլ համալսարանի կինոդպրոցում[2]։