Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուխտանես (935 - մոտ 1000[1]), 10-րդ դարի հայ պատմիչ, եկեղեցական գործիչ, Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։
Գրել է երեք մասից բաղկացած «Հայոց պատմություն» երկասիրությունը, որից պահպանվել են միայն առաջին և երկրորդ հատվածները։ Գրքի առաջին մասում շարադրում է Հայաստանի վաղնջական պատմությունը՝ սկզբից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանը՝ հիմնվելով հիմնականում Մովսես Խորենացու աշխատության վրա։ Երկրորդ մասը նվիրված է 7-րդ դարի սկզբին տեղի ունեցած Վրաց և Հայոց եկեղեցիների բաժանման պատմությանը։ Նյութը շարադրելիս հեղինակը մեջբերում է ժամանակաշրջանի Հայոց և Վրաց կաթողիկոսների, Սմբատ Մարզպանի և Վրաց կաթողիկոս Կյուրիոնի ողջ թղթակցությունը։ Աշխատության երկրորդ հատվածի 26 գլուխները թղթակցություններ են, 44-ը՝ հեղինակի պատմական մեկնաբանություններ։
Ուխտանես եպիսկոպոսի գրքի աշխարհաբար թարգմանությունը կատարել է հայ լեզվաբան Վարագ Առաքելյանը, նրա թարգմանությունը հրատարակվել է հետմահու՝ 2006 թ.։
Հայկական գիր և գրականություն |
---|
| Գրականություն | |
---|
| Գիր | |
---|
| Ստեղծագործություններ և աշխատություններ | |
---|
| Հնագույն ձեռագրեր | |
---|
| Էպոս և առասպելներ | |
---|
| Ժանրեր | |
---|
| Ուսումնասիրություն | |
---|
| Հեղինակների ցանկեր | |
---|
| Վաղ շրջան Միջնադար 5-10-րդ դարեր | |
---|
| Վաղ և ուշ միջնադար 11-15-րդ դարեր ² | |
---|
| Նոր շրջան 16-18-րդ դարեր | |
---|
| 19-րդ դար 20-րդ դարի սկիզբ | |
---|
| 20-րդ դար արդի շրջան | |
---|
| Տե՛ս նաև | |
---|
| ¹ Միջնադարյան, նոր և նորագույն շրջանի միայն առավել հայտնիների անունները ² 5-14-րդ դարերը համարվում են Հայկական վերածննդի դարաշրջան |
|
Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ |
---|
| | |
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|