www.fgks.org   »   [go: up one dir, main page]

Jump to content

Նասիր Խոսրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նասիր Խոսրով Աբու Մուին
պարս.՝ ناصر خسرو قبادیانی
Ծնվել է1004
ԾննդավայրQabodiyon, Խալտոնի մարզ
Վախճանվել էմոտ 1088
Վախճանի վայրԲադախշան, Աֆղանստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, փիլիսոփա, ակնարկագիր, ճանապարհորդ, da'i և scholar
Լեզուպարսկերեն
ՔաղաքացիությունՂազնևիների պետություն և  Սելջուկյան սուլթանություն
Ուշագրավ աշխատանքներSafarnama? և Diwan?
 Nasir Khusraw Վիքիպահեստում

Նասիր Խոսրով Աբու Մուին (1004, Qabodiyon, Խալտոնի մարզ - մոտ 1088, Բադախշան, Աֆղանստան, պարս.՝ ناصر خسرو قبادیانی), պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա, կրոնական գործիչ։ 1046 թ.-ից 1052 թվականներին Նասիրը ուղևորվել է Եգիպտոս (նկարագրել է «ճանապարհորդության գրքում»)։ Վերադառնալուց հետո որպես հերետիկոս վտարվել է հայրենի Բալխ քաղաքից։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Բադախշանի (Պամիր) սարերում։ Քարոզել է իսմայիլականություն աղանդի հայացքները։ Նասիր Խոսրովի գրական ժառանգությունը կազմում են կրոնափիլիսոփայական տրակտատները, 12 հազար բեյթ ամփոփող դիվանը, «Ռովշանայի-Նամե» պոեմը։ Նասիրին դատապարտել է պալատական պոեզիան, խարազանել սելջուկ ֆեոդալներին, հարձակվել գիտական և փիլիսոփայական մտքի ազատ զարգացումը կաշկանդող ուղղափառ հոգևորականության վրա, պահանջել կարեկցել աղքատներին։ Չարիքի ու թշվառության պատճառը տեսել է «վատ դավանանքի» տարածման և «անարդար կառավարման» մեջ։ Նրա ստեղծագործություններում արտացոլվել է գյուղացիական շարժումների գաղափարախոսությունը։ Նշանակալի է Նասիրի դերը փիլիսոփայական քասիդի և խրատական պոեմի զարգացման գործում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասիր Խոսրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 182