Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրէն[1] (մոնղ.՝ Мөрөн [mʊrɵn, mɵrən]), քաղաք Մոնղոլիայում, Խուվսգել այմակի վարչական կենտրոնը։
2007 թվականի վերջին քաղաքի բնակչությունը կազմել է 36 082 մարդ, տարածքը՝ 102,9 կմ², բնակչության խտությունը՝ 351 մարդ/կմ²։ Քաղաքը գտնվում է Դէլգէր-Մուրեն գետի կողքին։ Քաղաքում կա թանգարան, թատրոն, հիվանդանոց, փոստ, մի քանի դպրոցներ և մանկապարտեզներ։ Այստեղ է գտնվում Մոնղոլիայի խոշարագույն առևտրային շուկան։ Կարևոր նշանակություն ունի քաղաքային օդանավակայանը։
Մուրէն քաղաքը զարգացում է ապրել 1809 թվականին, երբ Դէլգէր-Մուրեն գետի ափին վանք է կառուցվել։ 1921 թվականին վանքում ապրել է 1300 լամա (բուդդայական քահանա Մոնղոլիայում)։ 1937 թվականին վանքը ավերվել է։
1990-ական թվականներին հին վանքի տեղում հիմնադրվել է նոր վանք։ Այդ ժամանակ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է 5 000 գնդակահարված միաբանների գերեզմանը։ Այն կազմել է 1937 թվականի Մոնղոլիայի չափահաս բնակչության ավելի քան 1 %-ը[2]։
Մուրէնում ձմեռը կարճ է և ցուրտ, իսկ ամառը՝ տաք։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մուրէնում
|
Ամիս
|
հունվ
|
փետ
|
մարտ
|
ապր
|
մայ
|
հուն
|
հուլ
|
օգոս
|
սեպ
|
հոկ
|
նոյ
|
դեկ
|
տարին
|
բացարձակ առավելագույնը (°C) |
4,5 |
9,2 |
18,7 |
27,1 |
32,5 |
35,4 |
33,9 |
33,0 |
28,8 |
23,6 |
10,7 |
9,6 |
35,4
|
միջին առավելագույնը (°C) |
−14,5 |
−9,3 |
0,8 |
9,9 |
18,2 |
22,9 |
23,4 |
21,9 |
16,7 |
7,6 |
−3,7 |
−12,1 |
6,8 |
միջին ջերմաստիճանը (°C) |
−22,7 |
−18,3 |
−8,0 |
1,4 |
9,7 |
15,2 |
16,2 |
14,4 |
7,9 |
−0,7 |
−11,4 |
−19,8 |
−1,3 |
միջին նվազագույնը (°C) |
−28,8 |
−25,8 |
−15,9 |
−6,4 |
1,2 |
7,5 |
10,1 |
7,6 |
0,4 |
−8,0 |
−18,0 |
−25,6 |
−8,4 |
բացարձակ նվազագույնը (°C) |
−45,7 |
−44,3 |
−34,6 |
−22,3 |
−11,7 |
−5,8 |
1,4 |
−1,6 |
−12,7 |
−27,3 |
−37,9 |
−45,8 |
−45,8 |
տեղումների քանակը (մմ) |
1 |
1 |
0 |
7 |
15 |
42 |
59 |
54 |
17 |
5 |
1 |
1 |
203 |
Աղբյուր՝ World Climate |
- 19-րդ դարի վերջին Մուրէն քաղաքում եղել են 60 տաճարներ և վանքեր։ Առավել կարևոր է եղել Դանզանդարժա վանքը, որտեղ ապրում էին շուրջ 2500 վարդապետներ։ Սակայն 1937 թվականին Մուրէնի և ամբողջ Մոնղոլիայի վանքերն ու տաճարները Չոյբալսանի հրամանով ոչնչացվել են։ 1990 թվականի հունիսին Մուրէնի արևմտյան մասում կառուցվել է նոր Դանզանդարժա վանքը, որտեղ այժմ ապրում են 40 միաբաններ[3]։ Վանքի շուրջ կառուցվել է Բուդդայի բարձր արձանը։
- Քաղաքային թատրոնը և փոստը գտնվում են Կենտրոնական հրապարակի հարավային և հարավարևմտյան մասում։ Դիմացում գտնվում է այմակ վարչակազմը, որը կառուցվել է սոցիալիստական ոճով։
- Դավադորժ հուշարձանը գտնվում է Կենտրոնական հրապարակից 300 մ դեպի հյուսիս-արևելք։
- Օդանավակայանի առջևի մասում գտնվում է Գէլէնխու հուշարձանը (1870-1938)[4]։
- Թանգարան, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Գտնվում է Կենտրոնական հրապարակում և մարզադաշտում։ Թանգարանում կան մոտ 4000 օբյեկտներ, որոնց թվում է Խուվսգելում բնակվող փոքրամասնությունների հագուստները[5]։
- Ըմբիշների մարզադաշտ, ժամանակակից շենք քաղաքի արևելյան մասում։ Մարզադաշտի առաջ կանգնեցված են Մուրէնի երեք հայտնի ըմբիշների հուշարձանները։ Մարզադաշտի դիմաց կառուցվել է երեխաների համար հատուկ այգի։