Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատուտակ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Glycyrrhiza
|
Տիպիկ ներկայացուցիչներ |
|
Այլ անվանումներ |
Քաղցրարմատ, մարուխ, մանակ, մատուտիկ, բիան
|
|
Մատուտակ (լատին․՝ Glycyrrhiza), քաղցրարմատ, մարուխ, մանակ, մատուտիկ, բիան, բակլազգիների թիթեռնածաղկավորների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։
Բուսաբանական նկարագիր
Տերևները կենտ փետրավոր են, ծաղիկները հավաքված երկարավուն ողկույզներում, պսակը՝ բաց մանուշակագույն։ Պտուղը ունդ է՝ 1-8 սերմով։ Հայտնի է մատուտակի 18 տեսակ (ԽՍՀՄ-ում՝ 12, ՀԽՍՀ-ում՝ 2)։ Աճում է բոլոր մայրցամաքների բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում։
Մատուտակի արմատը և կոճղարմատը պարունակում են գլիցիոիզին, գլիցիրիզինաթթու, գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ, շաքարներ, օսլա, եթերայուղ, վիտամին С և այլն։
Օգտագործվում է ծխախոտի, գարեջրի, սննդի արդյունաբերության և բժշկության մեջ։
Բժշկական նպատակներով օգտագործում են Glycyrrhiza Glabra և Glycyrrhiza Uralensis։
Մատուտակի արմատից պատրաստում են օշարակ, որը դրսևորում է խորխաբեր ազդեցություն։ Մատուտակը մտնում է բազմազան դեղամիջոցների կազմի մեջ։
Հայտնի է մոտ 20 տեսակ[1], նրանցից մի քանիսը[2]։
- S. I. Ali։ Papilionaceae in der Flora of Pakistan։ Glycyrrhiza, S. 94։Online.
- Klaus-D. Kreische։ Lakritz - Traktat einer Reise in die Welt der schwarzen Süßigkeit', 'Oktober-Verlag 2012, ISBN 978-3-941895-31-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 294)։
|