Մասնակից:GeoO/աշխ
Երկիր | Վրաստան |
---|---|
Մասն է | Թբիլիսի |
Կարգավիճակ | շրջան |
Սոլոլակի (վրաց.՝ სოლოლაკი, մինչև 19-րդ դարը Թբիլիսիի պլանում արքայորդի Վախուշտի Բագրատիոնին և նրա «Վրացական թագավորության պատմություն» գործի մեջ կոչվել է სალალაკი — Սալալակի՝ «կտրուկ զառիվայր»), պատմական շրջան Թբիլիսիի կենտրոնում: Գտնվում է Մթածմինդա լեռան և Սոլոլակիի լեռնաշղթայի միջև, Հին քաղաքից արևմուտք (Կալա շրջան), Մթածմինդա շրջանից հարավ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե եղել է քաղաքային ամրություններից դուրս գտնվող արվարձան։
Շրջանն իր անվանումը (թարգմանաբար նշանակում է «ջրանցք», «ջրանցույց» (ակվեդուկ)), ենթադրաբար, ստացել է բազմաթիվ ջրատարների պատճառով, որոնք ոռոգում են այստեղ գտնվող այգիները[1]։ Տեղանքի ինտենսիվ կառուցապատումը սկսվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։
Բարձր գրունտային ջրերը հաջողվել է առանձնացնել՝ աղյուսե գետնուղով փակելով ձորն ու դրա վրայով հոսող Ավանաանթխևի գետը։ Փողոցների նախագծումը և կառուցապատման համար տեղամասերի առանձնացումը կատարվել է մշակված նախագծով, որը կանխորոշել է շրջանի ուղղանկյունաձև թաղամասերի ձևավորումը։ 1899 թվականի ուղեցույցում Սոլոլակին ճանաչվել է լավագույն քաղաքային շրջան[2]։
Հիմնականում բնակվել են հարուստ հայերը[1]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերոնտի Քիքոձեի փողոց 11 - «Իտալական վիլլա» (1914, ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյան), պատկանել է Մայիլով եղբայրներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «ПРОГУЛКА ПО СОЛОЛАКИ». golosarmenii.am. Վերցված է 2022-06-21-ին.
- ↑ Григорій Москвичъ Иллюстрированный практическій путеводитель по Кавказу. Одесса, 1899