Մասնակից:Gayane Shahinyan/Ավազարկղ
Երկիր | ԱՄՆ Միացյալ Թագավորություն |
---|---|
Ժանր | դրամա մելոդրամա կատակերգություն |
Թվական | 1998 |
Պրեմիերա | դեկտեմբերի 11, 1998 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Մադեն |
Սցենարի հեղինակ | Մարկ Նորման, Թոմ Սթոփփարդ |
Դերակատարներ | Ջոզեֆ Ֆայնս Գվինեթ Փելթրոու Քոլին Ֆերտ Ջեֆրի Ռաշ Բեն Աֆլեք Ջուդի Դենչ |
Երաժշտություն | Ստեֆան Ուերբեք |
Կինոընկերություն | Miramax Films Universal Pictures |
Տևողություն | 123 րոպե |
Բյուջե | $25 միլիոն |
Շահույթ | $289,317,794 միլիոն |
IMDb | ID 0138097 |
Սիրահարված Շեքսպիրը ( անգլ.՝ Shakespeare in Love ) անգլո- ամերիկյան արտադրության ֆիլմ է՝ նկարահանված 1998թ. Անգլիայում[1] Miramax Films և Universal Pictures կինոընկերությունների կողմից, Մարկ Նորմանի և Թոմ Սթոփփարդի սցենարի հիման վրա, Ջոզեֆ Ֆայնսի և Գվինեթ Փելթրոուի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Մադենը, պրոդյուսերները՝ Հարվի Վանշթեյնը, Դոննա Ջիլոթթին, Մարկ Նորմանը, Դեյվիդ Փարֆիթը և Էդուարդ Ցվիքը: Ֆիլմն առաջին անգամ էկրանին ցուցադրվել է 1998թ. դեկտեմբերի 11-ին:
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են երիտասարդ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի (Ջոզեֆ Ֆայնս) և Վիոլա դը Լեսսեպսի(Գվինեթ Փելթրոու) սիրային, ռոմանտիկ հարաբերություններն այն ժամանակ, երբ դրամատուրգը գրում էր իր ամենահայտնի սոնետներից մեկը՝ Ռոմեո և Ջուլիետը: Ֆիլմում թույլ են տրված իրադարձությունների, ժամանակային և կերպարային շեղումներ: Որոշ կերպարներ իրական են, որոշ կերպարներ և իրադարձություններ էլ վերցված են Շեքսպիրի մյուս հայտնի ստեղծագործություններից:[2]:
Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում, մասնակցել է մեծ թվով կինոփառատոնների և բազմաթիվ մրցանակների է արժանացել որպես լավագույն ֆիլմ և այլ անվանակարգերում:[3]: Ամերիկյան կինոակադեմիայի 71-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը առաջադրվել է միանգամից տասներեք անվանակարգում, որից յոթում Օսկար մրցանակի է արժանացել այդ թվում նաև տարվա լավագույն ֆիլմ:[4]: Բրիտանական կինոակադեմիայի BAFTA 52-րդ մրցանակաբաշխությանը առաջադրվել է տասնչորս և շահել է չորս անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն մոնտաժ:[5]: Ոսկե Գլոբուսի կողմից վեց անվանակարգերում առաջադրված լինելով՝ արժանացել է երեք Ոսկե Գլոբուսի[6]: ինչպես նաև Բեռլինյան միջազգային կինոփառատոնում մեկ Արծաթե արջ մրցանակի: Ընդհանուր թվով վաթսունիննը մրցանակ է շահել:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1593թ. երիտասարդ դրամատուրգ՝ Ուիլյամ Շեքսպիրը գտնվում է ֆինանսական և ստեղծագործական ճգնաժամի մեջ: <<Ռոզա>> թատրոնի սեփականատեր՝ Ֆիլիպ Հենսլոուն, որը նույնպես գտնվում է ֆինանսական դժվարությունների մեջ, պատվիրում է դրամատուրգին կատակերգություն գրել <<Ռոմեոն և Էթելը՝ պիրատի դուստրը>> վերնագրով, որպեսզի ներկայացման հաջողությունից հետո, վերջինս կարողանա փակել իր հաշիվները պարտատիրոջ հետ: Վիոլա դը Լեսսեպսը, որը հաճախ է ներկա լինում Ելիզաբեթ թագուհու համար բեմադրվող ներկայացումներին, որոնց հեղինակը հաճախ Շեքսպիրն է, մեծ հիացմունք է տածում սիրո քնքույշ պոետի նկատմամբ: Նա նվիրական երազանք ունի՝ խաղալ թատրոնում, չնայաց որ դա անթույլատրելի է. կանանց արգելվում է թատրոնում խաղալ: Տեղեկանալով՝ որ <<Ռոզա>> թատրոնին դերասաններ են հարկաոր նոր բեմադրության համար, Վիոլան զգեստափոխվում է և տղամարդու հագուստով ներկայանալով որպես Թոմաս Քենթ՝ մասնակցում է դերասանական լսումներին: Տաղանդավոր Թոմասին անմիջապես նկատում է հենց ինքը՝ վարպետ Շեքսպիրը, սակայն անակնկալի գալով պոետի բուռն պահվածքից և մտավախություն ունենալով, որ կբացահայտվի իր կին լինելը՝ Վիոլան շփոթված փաղչում է թատրոնից: Պոետը հետևում է Քենթին մինչև նրա դղյակ մտնելը և խնդրում է երկտող փոխանցել Թոմասին: Դղյակում, Լորդ Ուեսսեքսի պատվին, որը պատրաստվում է Վիոլային ամուսնության առաջարկ անել բարելավելու համար իր ֆինանսական դրությունը, պարահանդես է կազմակերպված: Շեքսպիրն իրեն ծանոթ երաժիշտների հետ կարողանում է դղյակ մտնել և պարահանդեսի ժամանակ հանկարծ տեսնում է գեղեցկուհի Վիոլային և սիրահարվում նրան առաջին հայացքից, փոքրագույն անգամ կասկած չունենալով, որ նա Թոմաս Քենթն է: Փոխադարձ, գեղեցիկ զգացմունքներ են ծնվում նաև Վիոլայի մեջ պոետի նկատմամբ: Թոմաս Քենթն ընտրվում է Ռոմեոյի կերպարը խաղալու ներկայացման մեջ և սկսվում են փորձերը: Վիոլայի գեղցկությունից և սիրուց ներշնչված՝ Շեքսպիրը սկսում է գրել <<Ռոմեոն և Էթելը՝ պիրատի դուստրը>>: Թոմաս Քենթի միջոցով Շեքսպիրը նամակ է ուղարկում Վիոլային՝ մեծարելով նրա գեղեցկությունն ու հմայքը: Սակայն Վիոլան, իր հոր և Ելիզաբեթ թագուհու կարգադրությամբ, ստիպված է երեք շաբաթ անց ամուսնանալ լորդ Ուեսսեքսի հետ: Նա այդ մասին գրում է Շեքսպիրին իր պատասխան նամակում: Բոլորովին պատահական Շեքսպիրը պարզում է, որ Վիոլան նույն ինքը՝ Թոմաս Քենթն է, և այդ պահից գեղեցիկ, սիրային հարաբերություններ են սկսվում պոետի և Վիոլայի միջև:
<<Ռոմեո և Էթելը՝ պիրատի դուստրը>> հետզհետէ կատակերգությունից փոխակերպվում է սիրային ողբերգության և վերջնականապես փոխվում է նաև վերնագիրը՝ <<Ռոմեո և Ջուլիետ>>:Եվ ահա, երբ համարյա ավարտվում են <<Ռոմեո և Ջուլիետի>> ներկայացման փորձերը և այն շուտով պիտի բեմադրվի <<Ռոզա>> թատրոնում, հանկարծ պարզվում է, որ այնտեղ կին է խաղում: Հրամայվում է փակել թատրոնը: Եվ այն պահին, երբ թատերախումբը հուսահատության մեջ է, <<Վարագույր>> թատրոնի սեփականատեր Ռիչարդ Բարբիջն առաջարկում է պիեսն իր թատրոնում բեմադրել:Շեքսպիրը փոխարինում է Քենթին՝ Ռոմեոյի դերում: Երեք շաբաթ անց Վիոլա դը Լեսսեպսն ամուսնանում է Լորդ Ուեսսեքսի հետ և պսակադրության օրն իմանում է, որ <<Վարագույր>> թատրոնում քիչ անց բեմադրվելու է <<Ռոմեո և Ջուլիետը>>: Փոքրիկ խորամանկությամբ նա կարողանում է ազատվել ամուսնու ուշադրությունից և ծլկում է թատրոն: Դահլիճը լի է հանդիսատեսով և բոլորն անհամբեր սպասում են ներկայացման սկզբին: Սակայն թատերախումբը մեծ անախորժության առաջ է կանգնել, երիտասարդ տղան, ով պիտի Ջուլիետին խաղար, հուզմունքից կորցրել է ձայնը և չի կարող բեմ բարձրանալ: Վիոլան տեղեկանում է այդ մասին՝ լսելով Հենսլոուի և Բարբիջի խոսակցությունը և քանի որ ամբողջ պիեսին հիանալի տիրապետում էր, առաջարկում է փոխարինել Ջուլիետին: Ներկայացումը ցնցող հաջողություն է ունենում: Նույնիսկ Թագուհին, որը ծպտված ներկա էր թատրոնում, որը կատակերգության մեծ սիրահար էր, մեծ տպավորություն է ստանում սիրային ողբերգությունից: Նա պատվիրում է Վիոլային Շեքսպիրին փոխանցել, որ մի որևէ ուրախ բան գրի Տասներկուերորդ գիշերվա համար:
Վիոլան արդեն ամուսնացած կին է: Նա իր ամուսնու հետ մեկնում է հեռավոր Ամերիկա, Վերջինիա: Վերջին րոպեներն են և Շեքսպիրը հավերժ հրաժեշտ պիտի տա իր չքնաղ Վիոլային, իր մուսային, իր սիրուն: Վիոլան փոխանցում է Շեքսպիրին թագուհու պատվերն ուրախ բան գրելու, որտեղ ամեն ինչ լավ պիտի վերջանա...
Շեքսպիրը գրում է Տասներկուերորդ գիշերը, որտեղ մի աղջիկ նավով լողում է հեռավոր մի երկիր: Հետո նավաբեկություն....բայց նա կփրկվի ու նոր կյանք է կսկսի օտար ափերում: Նա կլինի Շեքսպիրի հավերժական հերոսուհին: Եվ նրա անունը կլինի Վիոլա:
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոզեֆ Ֆայնս Ուիլյամ Շեքսպիր
- Գվինեթ Փելթրոու Վիոլա դը Լեսսեպս
- Ջեֆրի Ռաշ Ֆիլիպ Հենսլոու
- Քոլին Ֆերտ Լորդ Ուեսսեքս
- Ջուդի Դենչ Ելիզաբեթ
- Բեն Աֆլեք Նեդ Ալեյն
- Թոմ Ուիլքինսոն Հյու Ֆենիման
- Իմելդա Սթաունթոն դայակ
- Մարտին Քլունս Ռիչարդ Բարբիջ
- Ռուփերտ Էվերետ Քրիստոֆեր Մարլոու
- Սայմոն Քելոու Էդմոն Թիլնի
- Մարկ Ուիլյամս Ուաբաշ
- Ջիմ Քարտեր Ռալֆ Բաշֆորդ
- Դանիել Բրոուքլբանք Սեմ Գոս
- Ջիլ Բեյքեր Լեդի դըԼեսսեպս
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Մրցանակակիր | Արդյունք |
---|---|---|---|
Օսկար 71-րդ մրցանակաբաշխություն | Տարվա լավագույն ֆիլմ | Դեյվիդ Փարֆիթ, Դոննա Ջիլոթթի, Մարկ Նորման, Հարվի Վանշթեյն, Էդուարդ Ցվիք | Հաղթանակ |
Լավագույն դերասանուհի | Գվինեթ Փելթրոու | Հաղթանակ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ջուդի Դենչ | Հաղթանակ | |
Լավագույն բեմադրող նկարիչ | Մարտին Չիլդզ, Ջիլլ Քուերթյեր | Հաղթանակ | |
Լավագույն զգեստավորման դիզայն | Սենդի Փաուել | Հաղթանակ | |
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Ստեֆան Ուերբեք | Հաղթանակ | |
Լավագույն սցենար | Մարկ Նորման, Թոմ Սթոփփարդ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Ջոն Մադեն | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջեֆրի Ռաշ | Առաջադրված | |
Լավագույն կինոմատոգրաֆիա | Ռիչարդ Գրիթրիքս | Առաջադրված | |
Ֆիլմի լավագույն մոնտաժ | Դեյվիդ Գեմբլ | Առաջադրված | |
Լավագույն դիմահարդարում | Լիզա Ուեսթքոթ, Վերոնիկա Բրեբներ | Առաջադրված | |
Ֆիլմի լավագույն հնչյունավորում | Ռոբին Օ՛Դոնոգե, Դոմինիկ Լեսթեր, Փիթեր Գլոսսոփ | Առաջադրված | |
BAFTA 52-րդ մրցանակաբաշխություն | Տարվա լավագույն ֆիլմ | Դեյվիդ Փարֆիթ, Դոննա Ջիլոթթի, Մարկ Նորման, Հարվի Վանշթեյն, Էդուարդ Ցվիք | Հաղթանակ |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ջուդի Դենչ | Հաղթանակ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջեֆրի Ռաշ | Հաղթանակ | |
Լավագույն մոնտաժ | Դեյվիդ Գեմբլ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Ջոն Մադեն | Առաջադրված | |
Լավագույն դերասան | Ջոզեֆ Ֆայնս | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի | Գվինեթ Փելթրոու | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Թոմ Ուիլքինսոն | Առաջադրված | |
Լավագույն կինոմատոգրաֆիա | Ռիչարդ Գրիթրիքս | Առաջադրված | |
Լավագույն օրիգինալ սցենար | Մարկ Նորման, Թոմ Սթոփփարդ | Առաջադրված | |
Լավագույն դիմահարդարում | Լիզա Ուեսթքոթ, Վերոնիկա Բրեբներ | Առաջադրված | |
Լավագույն հնչյունավորում | Ռոբին Օ՛Դոնոգե, Դոմինիկ Լեսթեր, Փիթեր Գլոսսոփ | Առաջադրված | |
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Ստեֆան Ուերբեք | Առաջադրված | |
Լավագույն զգեստավորման դիզայն | Սենդի Փաուել | Առաջադրված | |
Լավագույն բեմադրող նկարիչ | Մարտին Չիլդզ, Ջիլլ Քուերթյեր | Առաջադրված | |
Ոսկե արջ Բեռլինյան 42-րդ կինոփառատոն | Ոսկե արջ (Լավագույն ֆիլմ) | Դեյվիդ Փարֆիթ, Դոննա Ջիլոթթի, Մարկ Նորման, Հարվի Վանշթեյն, Էդուարդ Ցվիք | Առաջադրված |
Արծաթե արջ (Լավագույն սցենար) | Մարկ Նորման, Թոմ Սթոփփարդ | Հաղթանակ | |
Ոսկե Գլոբուս 56-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն ֆիլմ | Դեյվիդ Փարֆիթ, Դոննա Ջիլոթթի, Մարկ Նորման, Հարվի Վանշթեյն, Էդուարդ Ցվիք | Հաղթանակ |
Լավագույն դերասանուհի | Գվինեթ Փելթրոու | Հաղթանակ | |
Լավագույն սցենար | Մարկ Նորման, Թոմ Սթոփփարդ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Ջոն Մադեն | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջեֆրի Ռաշ | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ջուդի Դենչ | Առաջադրված | |
Գիլդի 5-րդ մրցանակաբաշխություն[7]: | Լավագույն օրիգինալ սցենար | Մարկ Նորման, Թոմ Սթոփփարդ | Հաղթանակ |
Կնոջ գլխավոր դերի փայլուն կատարում | Գվինեթ Փելթրոու | Հաղթանակ | |
Լավագույն դերասանական կազմ | Ջոզեֆ Ֆայնս, Գվինեթ Փելթրոու, Ջեֆրի Ռաշ, Ջուդի Դենչ, Բեն Աֆլեք, Քոլին Ֆերտ, Ջիմ Քարտեր, Մարտին Քլունս, Սայմոն Քելոու, Էնթոնի Շեր, Իմելդա Սթաունթոն | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Ջոն Մադեն | Առաջադրված | |
Տղամարդու գլխավոր դերի փայլուն կատարում | Ջոզեֆ Ֆայնս | Առաջադրված | |
Երկրորդ պլանի կնոջ դերի փայլուն կատարում | Ջուդի Դենչ | Առաջադրված | |
Երկրորդ պլանի տղամարդու դերի փայլուն կատարում | Ջեֆրի Ռաշ | Առաջադրված | |
NYFCC 1998 | Լավագույն սցենար | Մարկ Նորման, Թոմ Սթոփփարդ | Հաղթանակ |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Shakespeare In Love film locations».
- ↑ von Tunzelmann, Alex (8 September 2011). «Shakespeare in Love leaves academics feeling smug».
- ↑ «In love with Shakespeare». February 2, 1999.
- ↑ Chandler, Dorothy (March 21, 1999). «THE 71ST ACADEMY AWARDS».
- ↑ «BAFTA Awards». 1998.
- ↑ «The 56th Annual Golden Globe Awards».
- ↑ «The 5th Annual Screen Actors Guild Awards». March 7, 1999.