Մասնակից:Astghik 1982/Տանջանքների թանգարան
Astghik 1982/Տանջանքների թանգարան | |
---|---|
Տանջանքների թանգարան, Ամստերդամ։ Գտնվում է Բլոենմարկտ[1] ծաղիկների խանութի հարևանությամբ՝ Սինգլ ջրանցքի[2] դիմաց։ Այն ներառված է աշխարհի ամենատարօրինակ թանգարանների շարքում[3][4][5]։ Թանգարանն Ամստերդամի[6] 50 թանգարանից մեկն է և համարվում է զբոսաշրջիկների սիրելի վայրերից։ Ամստերդամում է գտնվում տանջանքների վերաբերյալ ևս մեկ ՝ «Միջնադարյան տանջանքների գործիքներ» թանգարանը[7]։ Այն գտնվում է Դամրակ 33 հասցեում՝ քաղաքի կենտրոնին մոտ։ Երկու թանգարանն էլ իրար հետ որևէ կապ չունեն։
Թանգարանի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը կազմված է փոքր, մութ, խճճված սենյակներից։ Յուրաքանչյուրում կան մեկ կամ երկու տանջանքների սարք, որոնցից մի քանիսը գտնվում են ապակու հետևում, բայց շատերն ազատ տեղակայված են սենյակներում և թույլատրվում է դրանց դիպչել։ Յուրաքանչյուր գործիք համադրված է հին գրքերից կամ հոդվածներից վերցրած խոշորացված նկարով, որտեղ ներկայացված է թե ինչու և ինչպես է այն օգտագործվել։ Բոլոր հոդվածները գրված են անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով։ Դրանց միջոցով ծառայություններ են մատուցվում այն մեծաքանակ զբոսաշրջիկներին, ովքեր այցելում են թանգարան[8]։ Թանգարանի մթությունն ու թատերական ձևավորումն առաջացնում են մռայլ տրամադրություն[9]։
Ցուցադրման իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում կա հետաքրքիր գործիքների բազմազանություն՝ սկսած շատ հայտնի Գիլիոտինից, կախիչից, քարերից, մինչև մատները կտրելու գործիք և խայտառակության ֆլեյտա։ Այնտեղ գտնվող մյուս գործիքներից են երկաթե կույսը, հուդայի աթոռը , Կատերինի անիվը, ամոթի դիմակը և այլն։ Դրանցից շատերը պահպանված են անտիկ ժամանակներից, սակայն մեծամասնությունը հին գրքերից և տեքստերից վերցրած պատկերների ժամանակակից վերակառուցումներ են[10]։
Կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած թանգարանի փոքր չափսերին, այն ունի մեծ ազդեցություն․ պարբերաբար հայտնվում է «Աշխարհի ամենատարօրինակ թանգարաններ»-ի շարքում[1][2][11]։ Այնտեղ հաճախակի այցելություններ են լինում, որոնք հիմնականում կապված են տանջանքների գործիքների լայն շրջանակի հետ[12][13]։ Դրանցից շատերը դառնում են հումոր ստեղծելու ներշնչման աղբյուր[14], կամ փոփ մշակույթի մի մաս[15][16][17]։ Մի քանի գրքերում նույնիսկ խոսվել է « Տանջանքների թանգարան»-ի մասին, ինչպիսին է Էդվարդ Փիթրսի «Տանջանքներ» գիրքը Torture[18] ։
Այցելություններ թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բաց է ամեն օր՝ 10։00-ից մինչև 23։00։ Մուտքն արժե 7,50 եվրո մեծահասակների և 4,00 եվրո փոքրերի համար։ Այն չի ընդունում ուսանողական զեղչեր կամ անվճար մուտք։ Թանգարանը տանջանքների պատմության և գործիքների վերաբերյալ մեծ տեղեկատվության աղբյուր է և ունի բազմաթիվ կրթական շրջայցեր և ծրագրեր[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 'Introducing the world's weirdest museums...', The Daily Mail, 31 March 2010. Retrieved 2012-06-27.
- ↑ 2,0 2,1 'The world's most unusual museum' The Telegraph. Retrieved 2012-08-29.
- ↑ 'torture museum review' Yelp. Retrieved 2012-08-29.
- ↑ Amsterdam. Script. 2012. էջ 39. ISBN 9788866146018. Վերցված է August 28, 2012-ին.
- ↑ 'torture museum NYTimes' NYTimes. Retrieved 2012-08-29.
- ↑ «Amsterdam museums». Վերցված է մայիսի 29, 2013-ին.
- ↑ http://www.torturemuseumamsterdam.com Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
- ↑ «Torture museum Amsterdam Mydestination review». Վերցված է մայիսի 29, 2013-ին.
- ↑ «the wandering Nomad Amsterdam torture museum». Վերցված է մայիսի 29, 2013-ին.
- ↑ «Torture Museum Amsterdam». Վերցված է մայիսի 29, 2013-ին.
- ↑ 'World’s Creepiest Attractions' Check My City. Retrieved 2012-08-29.
- ↑ 'Amsterdam Torture Museum'. Retrieved 2012-08-29.
- ↑ 'Top 10 Medieval Torture Devices'. Retrieved 2012-08-29.
- ↑ 'Who should wear the Flute of Shame?'. Retrieved 2012-08-29.
- ↑ 'Iron Maiden'. Retrieved 2012-08-29.
- ↑ 'Judas cradle pop culture'.
- ↑ Brazen Bull pop culture
- ↑ Torture. University of Pennsylvania Press. 1996.
- ↑ «torture museum education». Վերցված է մայիսի 29, 2013-ին.