Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրյոզ (ֆրանսերեն` Creuse), դեպարտամենտ Ֆրանսիայի կենտրոնական մասում։ 2007 թ. տվյալներով բնակչությունը կազմել է 123 861 մարդ, ինչը 99-րդ ցուցանիշն է։
Կրյոզը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական դեպարտամենտներից մեկն է։ Ստեղծվել է Լա Մարշ կոմսության տարածքի մի մասից։
- Կրյոզ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 23։
Կրյոզի արևմուտքին բնորոշ բնապատկեր
Իր անունն ստացել է Կրյոզ գետից։
Կրյոզը ներկայիս Լիմուզան երկրամասի մի մասն է, շրջապատված է Կորեզ, Վերին Վյեն և Ալյե, Պյուի-դը-Դոմ , Շեր և Էնդր դեպարտամենտներով։
Տարածքը 5 565 կմ2 է։ ներառում է 2 օկրուգ, 27 կանտոն և 260 համայնք։
Բնակչության ամենամեծ քանակը եղել ` 287 075՝ 1851-ն, որից հետո սկսել է դանդաղ նվազել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Պատերազմի տարիներին և նրանից հետո բնակչության նվազումն արագացել է և տասը տարում 38 000-ով նվազելով (մոտավորապես 14%-ը) 1921 թ. դարձել է 228 244։
Քսաներորդ դարի վերջին չորս տասնամյակներում բնակչության նվազումը դեպարտամենտների շարքում եղել է ամենաարագը և 1960 թվականի 164 հազարից 1999 թ. հասել է 124 հազար, նվազելով 24%-ով։