www.fgks.org   »   [go: up one dir, main page]

Jump to content

Կլարա Թերզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կլարա Թերզյան
Ծնվել էօգոստոսի 10, 1929(1929-08-10)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 17, 2022(2022-03-17)[1] (92 տարեկան)
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
Կլարա Թերզյան Վիքիքաղվածքում
Կլարա Թերզյան Վիքիդարանում

Կլարա Վահրամի Թերզյան (օգոստոսի 10, 1929(1929-08-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2022(2022-03-17)[1]), հայ արձակագիր, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (1995), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Թերզյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան» ամսագրում և Հայաստանի ռադիոյի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում։ «Բույլ մեծաց» գիրքը հայոց մեծերի հետ Թերզյանի հարցազրույցների և ակնարկների արդյունքն է։ Ստեղծագործել է մանուկների և մեծերի համար։ Պատմվածքների, վիպակների, ռադիոպիեսների, կինոսցենարների, արձակ բանաստեղծությունների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են հայաստանյան գրական մամուլում և արտերկրում՝ ԱՄՆ, Ուրուգվայ, Լիբանան, Ֆրանսիա, Սիրիա։ Հեղինակ է 19 գրքի[2][3]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարիների շուրջպարը (ընտրանի), Երևան, 2011։
  • Ծիծաղի հատիկներ (մանկական), Երևան, 2007։
  • Փրկված մասունքներ (հրապարակախոսական և գեղարվեստական), Երևան, 2006։
  • Սեւուկը։ (Պատմվածքներ ցածր եւ միջին դասարանների համար), 2004[4]։
  • Ռադիոժպիտներ։ Զվարճալի մանրապատումներ, պատմվածքներ, 2004[5]։
  • Երբ սերն ի աշխարհս եկավ (պատմվածքներ), Երևան, 2002[6]։
  • Բույլ մեծաց (հրապարակախոսություն), Երևան, 2001[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ, 2008
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2006
  • ՀՀ Ժուռնալիստների միության միջազգային կոնֆեդերացիայի վկայական, 2004
  • «Տարվա լավագույն կին» տիտղոս, ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի կենսագրության ինստիտուտի կողմից, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ռադիոն հայրական տուն է, այստեղից չեն հեռանում․ Կլարա Թերզյան
  2. «Կլարա Թերզյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Կլարա Թերզյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  4. Թերզյան, Կլարա Վահրամի (2004). Սեւուկը։ (Պատմվածքներ ցածր եւ միջին դասարանների համար). ՀԳՄ. ISBN 978-99941-34-80-9.
  5. Թերզյան, Կլարա (2004). Ռադիոժպիտներ։ Զվարճալի մանրապատումներ, պատմվածքներ. Զանգակ-97. ISBN 978-99930-2-785-0.
  6. Թերզյան, Կլարա (2002). Երբ սերն ի աշխարհս եկավ։ Պատմվածքներ, արձակ բանաստեղծություններ, մանրապատումներ. Գրաբեր. ISBN 978-99930-879-2-2.
  7. Թերզյան, Կլարա (2001). Բույլ մեծաց։ Ակնարկների եւ հարցազրույցների ժողովածու. Գրաբեր. ISBN 978-99930-879-1-5.