Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա Փոնս (հունիսի 25, 1996(1996-06-25)[2], Կարակաս, Վենեսուելա)՝ ավելի հայտնի որպես Լելե Փոնս, համացանցի աստղ, ամենաշատը ճանաչված իր 6 վայրկյանանոց տեսահոլովակներով։ Փոնսի տեսահոլովակներից շատերը կատակներ են իր ընտանիքի, ընկերների և դասընկերների մասին։ Փոնսը ծնվել է Վենեսուելայում, սակայն տեղափոխվել է ԱՄՆ՝ հինգ տարեկանում։ Հիմա ապրում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։
Փոնսը իր առաջին հեռախոսը ստացել է 15 տարեկանում և շուտով հայտնաբերել «Vine» ծրագիրը։ Նա ասում է, «ես սկսել եմ տեսահոլովակներ նկարահանել իմ ընկերների հետ և վերջ ի վերջո դարձել պրոֆեսիոնալ այդ գործում։ Սկզբում տեսահոլովակներս նույնիսկ ծիծաղելի չէին, սակայն ամեն ինչ ժամանակի ընթացքում փոխվեց։» Փոնսն առաջին մարդն էր ով «Vine»-ում ունեցավ 1 միլիարդ դիտումներ[3][4]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ի հաշվարկներով Փոնսի էջը ունի ամենաշատ դիտումները՝ 6.7 միլիարդից ավել[5]։ Փոնսի էջը ունի 8.2 միլիոնից ավել հետևորդներ և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ Փոնսը նաև ստեղծել է «Արա դա Vine-ի համար» ("Do It For The Vine") արտահայտությունը[6]։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| |
|