Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Լլոյդ Հոջկին Alan Lloyd Hodgkin |
---|
|
Ծնվել է | փետրվարի 5, 1914(1914-02-05)[1][2][3][…] Բարնբերի, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Մահացել է | դեկտեմբերի 20, 1998(1998-12-20)[1][4][2][…] (84 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
---|
Մասնագիտություն | կենսաբան, նյարդակենսաբան, կենսաքիմիկոս, բժիշկ, նյարդաբան, ֆիզիոլոգ և կենսաֆիզիկոս |
---|
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա և կենսաֆիզիկա |
---|
Պաշտոն(ներ) | Թագավորական միության նախագահ |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[7] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ, Gresham's School? և The Downs, Malvern College Prep School? |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
---|
Եղել է գիտական ղեկավար | Trevor Ian Shaw? |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Մաարնի Հոջկին[12] |
---|
Երեխա(ներ) | Դեբորա Հոջկին[12], Սառա Հոջկին[12], Ռեյչել Հոջկին[12] և Ջոնաթան Ալան Հոջկին[12] |
---|
Հայր | Ջորջ Լլոյդ Հոջկին[12] |
---|
Մայր | Մերի Ֆլեթչեր Ուիլսոն[12] |
---|
Alan Lloyd Hodgkin Վիքիպահեստում |
Ալան Լլոյդ Հոջկին (անգլ.՝ Alan Lloyd Hodgkin) փետրվարի 5, 1914(1914-02-05)[1][2][3][…], Բարնբերի, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 20, 1998(1998-12-20)[1][4][2][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի ֆիզիոլոգ։
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1948, 1970-1975 թթ.՝ նախագահ)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1936 թ.)։ 1938-1939 թթ. աշխատել է Մեծ Բրիտանիայի Ծովային կենսաբանական ասոցիացիայի լաբորատորիայում (1966-1976 թթ.՝ նույն ասոցիացիայի պրեզիդենտ), 1945 թվականից՝ Քեմբրիջի համալսարանում (1952 թվականից պրոֆեսոր)։ 1971 թվականից եղել է Լեսթերյան համալսարանի կանցլեր, 1959-1965 թթ.՝ Մեծ Բրիտանիայի Ազգային խորհրդի անդամ (բժշկական հետազոտությունների գծով)։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են նյարդային բջջի ֆիզիոլոգիայի, դրդման և արգելակման մեխանիզմների հարցերին։ Հոջկինը տեսականորեն և գործնականորեն ապացուցել է, որ կենսապոտենցիալների ծագումը պայմանավորված է բջջաթաղանթի՝ իոնների նկատմամբ ունեցած ընտրողական թափանցելիությամբ։ Հեղինակ է նյարդային ազդակի ծագման պրոցեսում իոնական գրադիենտների դերի մասին եղած հիմնական տեսությունների։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1963 թ., Ա. Ֆ. Հաքսլիի և Զ. Էքլսի հետ համատեղ)։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119080303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/hodgkin.html
- ↑ 7,0 7,1 Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1963 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Lectures and Prizes — The Physiological Society.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Kindred Britain
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 546)։
|