Hewlett-Packard |
---|
|
|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, camera manufacturer? և հանրային ընկերություն |
---|
Անվանված է ի պատիվ | Ուիլյամ Հյուլեթ[1] և Դեյվիդ Փաքարդ[1] |
---|
Հիմնադրված է | հունվարի 1, 1939 |
---|
Հիմնադիր | Ուիլյամ Հյուլեթ և Դեյվիդ Փաքարդ |
---|
Վայր | Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
---|
Երկիր | ԱՄՆ[2] |
---|
Տնօրեն | Մարգարեթ Ուիթմեն |
---|
Արդյունաբերություն | սարքային ապահովում, տեղեկատվական տեխնոլոգիա և Միջազգային ստանդարտ մասնաճյուղային դասակարգում |
---|
Ընդհանուր ակտիվներ | 103 մլրդ $ (2014) |
---|
Հասույթ | 2 մլրդ $ (2015)[3] |
---|
Աշխատողների թիվ | ▼66 000 մարդ (2017) |
---|
Դուստր ընկերություններ | Aruba Networks?, HPE 3PAR?, HP Enterprise Services?, HP Software Division?, Hewlett Packard (France)?, Hewlett-Packard (India)?, Hewlett-Packard Japan?, Hewlett-Packard (Australia)?, HP Israel?, Hewlett-Packard (Austria)?, Hewlett Packard (United Kingdom)?, Hewlett Packard (Germany)?, Hewlett Packard (Canada)?, Hewlett Packard (Netherlands)?, HP Japan?, Q30254561? և Q111904265? |
---|
Նախկին | Compaq, Digital Equipment Corporation, Neoware և 3Com? |
---|
Կայք | hewlett-packard.com(անգլ.) |
---|
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[4] |
---|
Բորսա | NYSE: HPQ և Տոկիոյի ֆոնդային բորսա |
---|
Hewlett-Packard Վիքիպահեստում |
Hewlett-Packard ([ˈhjuːlɪt ˈpækərd], HP), 1939 թվականին հիմնադրված ընկերություն, որը տրամադրում է սարքավորումներ և ծրագրային ապահովում կազմակերպությունների և անձնական օգտատերերի համար։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Պալո Ալտո քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն ընկերություններից մեկն է։
Արտադրել է չափիչ սարքավորումներ (տատանագրիչներ, տրամաբանական անալիզատորներ, ազդանշանային գեներատորներ, սպեկտրի անալիզատորներ և այլն), էլեկտրոնային բժշկական սարքավորումներ և վերլուծական քիմիայի սարքավորումներ։ 1999 թվականին համակարգիչների, տեղեկատվության պահպանման և պատկերների մշակման հետ անմիջական կապ չունեցող բաժինները առանձնացվել են որպես առանձին «Agilent Technologies» ընկերություն։
Այն արտադրել և մատակարարել է լուծումներ ՏՏ ենթակառուցվածքի, անհատական հաշվողական համակարգերի և մուտքի սարքերի ոլորտում, տրամադրել է համակարգային ինտեգրման ծառայություններ, սպասարկման աջակցություն և աութսորսինգ, արտադրել տպագրական սարքեր և պատկերի ելքային սարքեր։
2015 թվականի նոյեմբերի 1-ին բաժանվել է երկու ընկերությունների՝ «HP Inc.» և «Hewlett Packard Enterprise»:
Հիմնադրվել է 1939 թվականի հունվարի 1-ին Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ Ուիլյամ Հյուլետի և Դեյվիդ Փաքարդի կողմից՝ որպես էլեկտրական չափիչ սարքավորումներ արտադրող կազմակերպություն։ Ընկերության անվանումը կազմվել է համահիմնադիրների ազգանուններից։ Թե որի ազգանունը կլինի ընկերության անվան առաջին մասը, որոշվել է վիճակահանությամբ։ Փաքարդը պարտվել է և առաջինը դրվել գործընկերոջ ազգանունը[5]։
Սկզբնական կապիտալը կազմել է ընդամենը 538 դոլար, իսկ ընկերության առաջին գրասենյակը Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա) գտնվող սովորական ավտոտնակ է եղել[6]։
Ընկերության առաջին արտադրանքը «Model 200A» ճշգրիտ ցածր հաճախականություն ունեցող գեներատորն է եղել։ Սարքի նորարարությունը փոքր շիկացման լամպի որպես ռեզիստոր օգտագործումն է եղել շղթայի կարևոր հատվածում, որը թույլ է տվել գեներատորը վաճառել $54,40-ով, մինչդեռ մրցակիցներն առաջարկել են պակաս կայուն գեներատորներ ավելի քան երկու հարյուր դոլարով։ Ընկերության առաջին հաճախորդներից մեկը դարձել է Ուոլթ Դիսնեյի ստուդիան, որը ձեռք է բերել «Model 200B» ութ գեներատոր (յուրաքանչյուրը՝ 71,5 դոլար գնով)՝ ստերեոձայնային համակարգը փորձարկելու համար, որն օգտագործվել է «Ֆանտազիա» մուլտֆիլմի վրա աշխատելիս։
1966 թվականին ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին (ըստ «Wired» ամսագրի) մինի համակարգիչը՝ «HP 2116A»-ն։
1968 թվականին ընկերությունը ստեղծել է (աշխարհում առաջինը հանդիասացող) աշխատասեղանի գիտական ծրագրավորվող հաշվիչը՝ HP 9100A[7]: «HP 9100A»-ն ունեցել է 16 թվերի հիշողություն կամ 196 հրաման (հրամաններն ու տվյալները գրվել են նույն հիշողության տարածքում), կաթոդային էկրան, և տպիչի ու մագնիսական քարտի ընթերցողի հետ արժեցել է 4900 դոլար։ Հաշվիչն օգտագործել է տրանզիստորային տրամաբանություն, ցանցից անջատվելիս հիշողությունը չի ջնջվել, ավելին, եթե սարքը հաշվարկի ժամանակ անջատվել է ցանցից, միացման ժամանակ հաշիվը վերսկսվել է այն վայրից, որտեղ ընդհատվել է։
1972 թվականին ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին «HP-35» գրպանի գիտական հաշվիչը, իսկ 1974 թվականին՝ աշխարհում առաջին ծրագրավորվող «HP-65» հաշվիչ-վճռող սարքը, որը մագնիսական հիշողության փոխարեն օգտագործել է 4 Կբայթ դինամիկ օպերատիվ հիշողություն։
1975 թվականին ընկերությունը մշակել է «HP-IB» (interface bus) ինտերֆեյսը, որն ընդունվել է որպես արտաքին սարքերը համակարգչին միացնելու միջազգային ստանդարտ։ 1977 թվականին ընկերությունը ներկայացրել է «HP-01» սարքը, որը եղել է ձեռքի թվային ժամացույցի, հաշվիչի և անձնական օրացույցի համադրություն։ 1984 թվականին թողարկվել են «ThinkJet» մատչելի անհատական թանաքային տպիչը և ամենահաջողված լազերային տպիչը՝ «HP LaserJet»-ը։ 1988 թվականին ստեղծել են «DeskJet»-ի առաջին զանգվածային շիթային տպիչը։
1986 թվականին գրանցվել է hp.com տիրույթը, որը համացանցի առաջին տիրույթի անուններից մեկն է եղել։ 1986 թվականին ընկերությունն առաջարկել է «RISC» պրոցեսորային ճարտարապետության հայեցակարգը։
1993 թվականին թողարկվել է «սուպեր շարժական» անհատական համակարգիչը «HP OmniBook 300» մարտկոցով։ 1994 թվականին ընկերությունում ստեղծվել է աշխարհի ամենապայծառ լուսադիոդը։ 1997 թվականին ընկերությունը արժանացել է «Emmy» մրցանակի՝ «MPEG» վիդեո տվյալների սեղմման տեխնոլոգիայում ունեցած ներդրման համար։
2002 թվականին կորպորացիան միավորվել է «Compaq»-ի հետ՝ դառնալով անհատական համակարգիչների վաճառքի առաջատարը[8]։ 2002 թվականին ձեռք է բերել իսրայելական «Ինդիգո» ընկերությունը, որը հայտնի է եղել տպագրական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք նորամուծություններով։ 2009 թվականին HP-ն գնել է «Electronic Data Systems» ընկերությունը՝ այդ գործարքից հետո ծառայությունների միջազգային շուկայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2006 թվականին կորպորացիան կլանել է իսրայելական «Mercury Interactive» ընկերությունը՝ այդպիսով դուրս գալով ծրագրակազմի փորձարկման շուկա։ 2009 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարվել է «3Com» ընկերության գնման մասին, որը HP-ին բերել է ցանցային սարքավորումների շուկա։ 2010 թվականին միացվել է անձնական թվային օգնականներ և սմարթֆոններ արտադրող «Palm» ընկերությունը։
2011 թվականի օգոստոսին ընկերությունը հայտարարել է 10,3 միլիարդ դոլարով «Autonomy» ծրագրային ապահովման արտադրողի ձեռքբերման մասին[9], 2012 թվականի նոյեմբերին կորպորացիան դուրս է գրել ձեռք բերված ընկերության մոտ 8,8 միլիարդ դոլարի ակտիվները՝ «Autonomy»-ի նախկին ղեկավարությանը մեղադրելով ֆինանսական ցուցանիշները միտումնավոր ուռճացնելու մեջ[10]։
2014 թվականի սեպտեմբերին Մարգարեթ Ուիթմենը հայտարարել է մինչև 2015 թվականի վերջը «Hewlett-Packard» ընկերությունը երկու անկախ հանրային ընկերությունների բաժանելու մասին։ Անհատական համակարգիչների և տպիչների արտադրության և վաճառքի ավանդական բիզնեսը հատկացվել է «HP Inc» անունով ընկերությանը, իսկ մնացած բիզնեսը (սերվերներ, ծառայություններ և լուծումներ կորպորատիվ հաճախորդների համար) մնացել է նորացված ընկերությունում, որը վերանվանվել է «Hewlett-Packard Enterprise»[11]: «Hewlett-Packard» ընկերության բաժանման մասին հայտարարությունից հետո ենթադրություն է առաջացել, որ բաժանումը կապված է եղել «Hewlett-Packard Enterprise» ապագա կորպորատիվ ընկերության և տվյալների պահպանման ցանցերի մատակարար «EMC»-ի հնարավոր միաձուլման հետ[12][13]։
2014 թվականի ապրիլին կորպորացիան իրեն մեղավոր է ճանաչել «Արտասահմանում կոռուպցիայի մասին օրենքի» խախտման մեջ՝ հայտնելով Ռուսաստանում (ավելի քան 2 միլիոն դոլար), Մեքսիկայում (1 միլիոն դոլար) և Լեհաստանում (600 հազար դոլար) կաշառք տալու մասին[14][15]։ Արտադատական պայմանավորվածության համաձայն՝ կորպորացիան համաձայնել է վճարել 108 միլիոն դոլար տուգանք։
Ընկերության կոռուպցիոն գործողությունները Ռուսաստանի Դաշնությունում կապված է եղել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության համակարգչային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքների ավտոմատացման ծրագրի հետ. պատվերի ընդհանուր գումարը գերազանցել էր 100 միլիոն դոլարը։ Ավելին, կորպորացիայի ռուսական մասնաճյուղը Ռուսաստանի Գլխավոր դատախազության պատվերը դիտարկել է որպես 100-150 միլիոն դոլարի պետական այլ պատվերների ստացման միջոց։ Ռուսական պաշտոնյաներին կաշառքները վճարվել են գաղտնի հիմնադրամից, որն այդ նպատակով ստեղծվել է բաժանմունքի ղեկավարության կողմից՝ «սև հաշվապահության» մեթոդների կիրառմամբ։
Ընկերությունների բաժանումից հետո Մարգարեթ Ուիթմենը «Hewlett Packard Enterprise»-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն է եղել։ Ավելի վաղ՝ 2011-2015 թվականներին, Մեգը զբաղեցրել է «Hewlett-Packard Company» ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 2011-2015 թվականներին եղել է այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։ Նա նաև գլխավորել է ընկերության դուրս բերումը ճգնաժամից և հետագա բաժանումը երկու ընկերությունների՝ «Hewlett Packard Enterprise»-ի և «HP Inc»-ի։ Մեգը նաև «HP Inc»-ի տնօրենների խորհրդի նախագահն է եղել, իսկ Դիոն Վայսլերը (Dion Weisler)՝ նախագահը։
1998 թվականից 2008 թվականներին Մեգը եղել է «eBay Inc.»-ի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը։ Նրա ղեկավարությամբ էր, որ տարեկան 4 միլիոն դոլար եկամուտ ունեցող ընկերությունը, որն ունեցել է ընդամենը 30 աշխատող, վերածվել է ավելի քան 15,000 մասնագետների անձնակազմ ունեցող կորպորացիայի, որի տարեկան եկամուտն աճել է մինչև 8 միլիարդ ԱՄՆ դոլար։
2011 թվականի մարտից սեպտեմբեր Մեգը աշխատել է որպես անկախ ռազմավարական խորհրդատու «Kleiner», «Perkins» և «Caulfield & Byers» մասնավոր բաժնետիրական ընկերությունում։ Նա նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են «Hasbro Inc.», «FTD Inc.», «The Stride Rite Corporation», «The Walt Disney Company» և «Bain & Company»: 2020-ական թվականներին մեգը եղել է «Procter & Gamble և SurveyMonkey» ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ։
Մեգը բակալավրի կոչում է ստացել Փրինսթոնի համալսարանից և բիզնեսի մագիստրոսի կոչում՝ Հարվարդի համալսարանից։
Տնօրենների խորհուրդ.
- Ռեյ Լեյն (անգլ.՝ Ray Lane), գործադիր գործառույթներով տնօրենների խորհրդի նախագահ,
- Շումիտ Բաներջին, «Booz & Co»-ի գործադիր տնօրեն,
- Գարի Ռայներ (անգլ.՝ Gary Reiner), «General Electric» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար,
- Պատրիսիա Ռուսո (անգլ.՝ Patricia Russo), «Alcatel-Lucent» ընկերության նախկին գլխավոր տնօրեն
- Դոմինիկ Սենեկիե (անգլ.՝ Dominique Senequier), «AXA Private Equity» ընկերության նախկին գլխավոր տնօրեն և նախագահ[16]։
Նախկին գործադիր տնօրեններ.
- Կարլի Ֆիորինա (1999-2005 թվականներ),
- Մարկ Հերդ (2006 թվականից 2010 թվականի օգոստոս անցել է «Oracle»-ի համանախագահի պաշտոնին),
- Լեո Ապոտեկեր (անգլ.՝ Léo Apotheker) (2010 թվականի հոկտեմբեր - 2011 թվականի սեպտեմբեր),
- Մարգարեթ Ուիթմեն (2011-2015 թվականներ)։
Ընկերությունը արտադրում է տպիչների, տեսածրիչների, պատճենահանման ապարատների, Հաշվիչ-վճռող սարքերի, սմարթֆոնների, սերվերների, գրասենյակային և տնային օգտագործման համակարգիչների, աշխատանքային կայանների, ցանցային սարքավորումների գծեր, ինչպես նաև տրամադրում է ՏՏ ոլորտի բիզնես ծառայություններ։ Այլ ապրանքային գծեր, ինչպիսիք են գործիքավորումը, էլեկտրոնային բժշկական սարքավորումները և քիմիական անալիզի սարքավորումները, 1999 թվականին փոխանցվել են «Agilent Technologies» ընկերության ռազմավարական բաժանման արդյունքում։
«Gartner»-ի տվյալներով՝ 2009 թվականի առաջին կիսամյակում EMEA տարածաշրջանում (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա) HP-ին բաժին է ընկնել տպագրական սարքերի շուկայի 40,5%-ը, «Canon»-ին՝ 16,1%, «Epson»-ին՝ 14,4%, «Brother»-ին՝ 7,6%, «Samsung»-ին՝ 7,4%[17]:
2010 թվականի դրությամբ ընկերությունն ունեցել է 304 հազար աշխատակից։
Միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական ցուցանիշներ[18][19][20][21]
Տարի |
2000 |
2001 |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2007 |
2008 |
2009 |
2010 |
2011 |
2012 |
2013 |
2014
|
Շրջանառություն |
48,87 |
45,23 |
56,59 |
73,06 |
79,91 |
86,70 |
91,66 |
104,3 |
118,4 |
114,6 |
126,0 |
127,2 |
120,4 |
112,3 |
111,5
|
Զուտ շահույթ |
3,561 |
0,680 |
-0,903 |
2,539 |
3,497 |
2,398 |
6,198 |
7,264 |
8,329 |
7,660 |
8,761 |
7,074 |
-12,65 |
5,113 |
5,013
|
Ակտիվներ |
34,01 |
32,58 |
70,71 |
74,72 |
76,14 |
77,32 |
81,98 |
88,70 |
113,3 |
114,8 |
124,5 |
129,5 |
108,8 |
105,7 |
103,2
|
Սեփական կապիտալ |
|
|
|
37,75 |
37,56 |
37,18 |
38,14 |
38,53 |
38,94 |
40,76 |
40,78 |
39,00 |
22,83 |
27,66 |
27,13
|
2015 թվականի հունիսի տվյալներով ընկերությունը երկրորդ տեղն է զբաղեցրել անհատական համակարգիչներ արտադրողների շարքում՝ համաշխարհային շուկայի մոտ 18,5% մասնաբաժնով[22]։
Ընկերությունը գրասենյակներ ունի Ռուսաստանի 11 քաղաքներում, ինչպես նաև Մինսկում (մինչև 2022 թվականը), Կիևում, Բաքվում, Ալմաթիում և Աստանայում[23][24]։
Ըստ «CNews Analytics»-ի՝ 2008 թվականին Ռուսաստանում մատակարարի եկամուտը կազմել է 2,8 միլիարդ դոլար (2007 թվականին՝ 2,2 միլիարդ դոլար, ինչը կազմել է HP-ի համաշխարհային եկամտի ավելի քան 2%-ը), 2008 թվականին բիզնեսի աճը՝ մոտ 30%։ 2008 թվականում աճի հիմնական հատվածներն են տվյալների պահպանման համակարգերը, բլեյդ սերվերները, տեխնոլոգիական ծառայությունները, աշխատասեղանները և նոթբուքերը։ Ռուսաստանի ՏՏ շուկայում իրենց մասնաբաժինը գնահատվել է 10%[25]։
«IDC»-ի տվյալներով՝ 2009 թվականի 1-ին կիսամյակում «Hewlett-Packard»-ը առաջատարն է եղել ռուսական շուկայում տպագրական սարքերի մատակարարման գործում(A2-A4 ձևաչափ) 38% մասնաբաժնով։ Մոտակա մրցակիցներն են «Canon»-ը՝ 23 %, «Samsung»-ը՝ 15 %, «Epson»-ը՝ 13 %, «Xerox»-ը՝ 6 %[26]:
Ընկերությունը նաև առաջատարն է եղել ռուսական գերհամակարգիչների շուկայում՝ զբաղեցնելով 36%-ը[27]։
2008 թվականի հոկտեմբերի 10-ին բացվել է Նովոսիբիրսկի պետական համալսարանին կից «HP տեխնոլոգիաներ ՃՇՀԱՀ-ում» ուսումնագիտական կենտրոնը[28]։ Ընկերությունը համագործակցել է նաև Մոսկվայի պետական համալսարանի հետ[29][30][31]։
2010 թվականի ապրիլի 28-ին «Foxconn» ընկերության հետ Սանկտ Պետերբուրգում սկսվել է «Hewlett-Packard» անհատական համակարգիչների արտադրությունը[32]։
2014 թվականին կորպորացիայի ռուսական մասնաճյուղը, մի շարք այլ տարածաշրջանային մասնաճյուղերի հետ, բռնվել է ռուս պաշտոնյաներին խոշոր կաշառք տալու մեջ։
HP համակարգիչների արտադրությունը Սանկտ Պետերբուրգում դադարեցվել է 2014 թվականի ապրիլին, իսկ 2015 թվականի հուլիսի 8-ին HP-ն փակել է ընկերությունը, որը ղեկավարել է արտադրությունը ընկերության բաժանման պատճառով[33]։
Կորպորացիան երկու անկախ ընկերությունների բաժանելու մարտավարության համաձայն՝ 2016 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում հայտնվել է «Էյչփի Ինկ» ՍՊԸ-ն («HP inc» ՍՊԸ), որը զբաղվում է մանրածախ բիզնեսի ուղղվածությամբ անհատական համակարգերի և տպագրական համակարգերի ոլորտում, ինչպես նաև սպառողների համար առևտրային սարքավորումների ուղղությամբ։ Գլխավոր տնօրեն է դարձել Ալեքսեյ Վորոնկովը, որը նախկինում եղել է անհատական և տպագրական համակարգերի խմբի փոխնախագահ։ Կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված ուղղությունները (սերվերներ, պահպանման համակարգեր, ցանցային սարքավորումներ) և տվյալ ուղղության հետ կապված ծառայությունները գտնվել են «Հյուլետ Փաքարդ Էնթերփրայզ» ՍՊԸ-ի («Hewlett-Packard Enterprise» ՍՊԸ) տնօրինության տակ։ Հետագայում համակարգիչների արտադրությունը վերականգնվել է։
Ընկերության ամենահայտնի ապրանքանիշներից են.
- տպիչներ.
- LaserJet, Color LaserJet՝ մոնոխրոմ և գունավոր լազերային տպիչների և բազմաֆունկցիոնալ սարքերի ընտանիք,
- PSC (Printer — Scanner — Copier) և Photosmart՝ բոլորը մեկում սարքերի ընտանիք,
- OfficeJet՝ բոլորը մեկում տպիչների ընտանիք,
- DeskJet՝ սեղանի շիթային տպիչներ,
- DesignJet՝ լայնաֆորմատ տպիչների ընտանիք,
- «Indigo Press» թվային տպագրական մեքենաներ՝ առևտրային և արդյունաբերական նշանակության մեքենաների ընտանիք, տեխնոլոգիայի հիմքում ընկած է այսպես կոչված թվային օֆսեթ տպագրությունը,
- «Photosmart» թվային տեսախցիկներ,
- «ScanJet» տեսածրիչներ,
- «iPAQ», «Lx», «Jornada», «OmniGo» անձնական թվային օգնական,
- սեղանի և գրպանի հաշվիչներ, ներառյալ «HP 50g»,
- սեղանի անհատական համակարգիչներ «Elite», «Kayak», «Vectra», «HP Brio», ինչպես նաև «TouchSmart» մոնոբլոկների շարք,
- նոթբուքեր «Omnibook», «G62», «Pavilion», «Compaq Evo», «ProBook», «EliteBook», «Envy», «Folio», «Mini», «Omen» նեթբուքերի շարքեր
- «Itanium», «PA-RISC» (մինչև 2008 թվականը), «Alpha» (մինչև 2007 թվականը) պրոցեսորների հիման վրա աշխատող կայաններ և սերվերներ, ինչպես նաև «NonStop» և «x86» սերվերներ՝ «ProLiant» շարքի սերվերներ,
- «ProCurve» և «ComWare» ցանցային սարքավորումներ, ներառյալ միջուկի անջատիչները, մուտքի անջատիչները, մուտքի կետերը, անլար մուտքի կարգավորիչները և ցանցի կառավարման ծրագրային համակարգերը,
- տվյալների պահպանման համակարգեր։