Հարալդ Ռայնլ (գերմ.՝ Harald Reinl, հուլիսի 8, 1908(1908-07-08), Բադ Իսչլ, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] - հոկտեմբերի 9, 1986(1986-10-09)[2][3], Պուերտո դե լա Կրուս, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա[1]), ավստրիացի կինոռեժիսոր։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Կարլ Մայի և Ուոլես Էդգարի ստեղծագործությունների էկրանավորումների շնորհիվ, ինչպես նաև` հայտնի է որպես Էրիխ ֆոն Դէնիկենի ստեղծագործությունների հիման վրա վավերագրական «Հիշողություններ ապագայի մասին» (1970) և «Աստվածների գաղտնիքները» (1976) կինոդիլոգիայի ստեղծող։
Երիտասարդ տարիներին մասնակցել է արագընթաց դահուկավազքի ու դահուկներով թռիչքների[4]։ Առաջին անգամ նկարահանման հրապարակում է հայտնվել 1930 թվականին՝ որպես Լենի Ռիֆեշնտալի կրկնօրինակող «Փոթորիկներ Մոնբլանի տակ» ֆիլմի վտանգավոր հատվածներում։ Մեկ տարի անց Ֆանկն առաջարկել է Ռայնլին նկարահանվել իր հաջորդ` «Սպիտակ խելահեղություն. նոր դահուկային հրաշք» ֆիլմում։ Որոշ ժամանակ անց Ռայնլը, որ նկարահանումների ընթացքում ստացել էր իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան, դարձել է Լենի Ռիֆենշտալի օգնականը «Դաշտավայր» ֆիլմի նկարահանումներին, որից հետո ինքն է սկսել նկարահանել ֆիլմեր ու 1949 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ «Լեռնային բյուրեղապակի» ֆիլմ-մելոդրաման։
1960-ականների վերջին Ռայնլը համաեվրոպական ճանաչում է ձեռք բերում Էդգար Ուոլեսի «Գորտը դիմակով», «Սարսափելի մարդիկ», «Սենյակ համար 13», «Չար հոգևորականը» և այլ ստեղծագործությունների էկրանավորմամբ, ինչպես նաև` նկարահանում է երեք կինոտարբերակ Ջերի Քոթոնի մասին վեպերի հիման վրա[5]։
Ռայնլի ռեժիսորական կարիերայի վերջաբանն է եղել մասնակցությունը Կարլ Մայի` Վինետայի մասին արկածային վեպերի շարքի գերմանա-ֆրանսա-իտալա-հարավսլավական էկրանավորմանը։
Ռայնլի նկարահանած ֆիլմերը` «Արծաթե լճի գանձերը» (1962) և «Վինետու» չորս մասանոց ֆիլմը շատ հաջողված են եղել և մեծ բյուջե են հավաքել եվրոպական կինոթատրոններում։ Այժմ էլ այդ ֆիլմերը համարվում են Ռայնելի հաստատած «գերմանական վեսթերնի պարզ ռոմանտիզմի» ժանրի դասական գործերից։
Հետագայում, 1960-ականների երկրորդ կեսերից մինչև 1980-ական թվականներ, Ռայնլը փոփոխական հաջողությամբ նկարահանել է արկածային, կատակերգական ու վավերագրական ֆիլմեր ամենատարբեր թեմատիկայով։
Ըստ շվեյցարացի ուֆոլոգ Էրիխ ֆոն Դէնիկենի ստեղծագործությունների նկարահանված «Հիշողություններ ապագայի մասին» (1970) և «Աստվածների գաղտնիքները» (1976) վավերագրական կինոդիլոգիան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ Կինոդիլոգիան ցուցադրվել է նաև ԽՍՀՄ-ում, մեծ էկրաններին, «Հիշողություններ ապագայի մասին» ֆիլմի երաժշտությունն (գրված գերմանացի կոմպոզիտոր Պետեր Թոմասի կողմից) օգտագործվել է խորհրդային գիտահանրամատչելի «Ակնհայտ-անհավանական» հաղորդման համար[6]։
Ռայնլն ամուսնացած է եղել երեք անգամ. 1946-1950 թվականներին` Կորինա Ֆրանկի, 1954-1968 թվականներին` գերմանացի դերասանուհի Կարին Դորի, իսկ 1976 թվականից մինչև կյանքի վերջը` չեխ դերասանուհի Դանիելա Մարիա Դելիսի հետ։
1986 թվականի հոկտեմբերի 9-ին Ռայնլը ընտանեկան վեճի արդյունքում դանակահարվել է կնոջ կողմից (ով երկար տարիներ տառապում էր քրոնիկ ալկոհոլիզմով)։ Դեպքը տեղի է ունեցել իրենց ծանոթների տանը, իսպանական Տեներիֆե կղզում, Պուերտո դե լա Կրուս քաղաքում։ Ռայնլի վերջին աշխատանքը վավերագրական «Շրի Լանկա. լուսավոր եզերք» (գերմ.՝ Sri Lanka — Leuchtendes Land) ֆիլմն էր, որը վարձույթի է հանձնվել նրա մահից հետո։
Տարի
|
Անվանում
|
Բնագիր անվանում
|
Զբաղեցրած դեր
|
1930
|
Փոթորիկներ Մոնբլանի տակ
|
Stürme über dem Mont Blanc
|
էպիզոդ
|
1931
|
Սպիտակ խելահեղություն. դահուկային նոր հրաշք
|
Der weiße Rausch – neue Wunder des Schneeschuhs
|
դրվագ
|
1949
|
Լեռնային բյուրեղապակի
|
Bergkristall
|
ռեժիսոր
|
1959
|
Դիմակով գորտը
|
Der Frosch mit der Maske
|
ռեժիսոր
|
1962
|
Սարսափելի մարդիկ
|
Die Bande des Schreckens
|
ռեժիսոր
|
1962
|
Դոկտոր Մաբուզեի անտեսանելի ճանկերը
|
Die unsichtbaren Krallen des Dr. Mabuse
|
ռեժիսոր
|
1962
|
Արծաթե լճի գանձերը
|
Der Schatz im Silbersee
|
ռեժիսոր
|
1963
|
Վինետու, Ինչու-Չունայի որդին. 1-ին մաս
|
Winnetou 1. Teil
|
ռեժիսոր
|
1964
|
Սենյակ համար 13
|
Zimmer 13
|
ռեժիսոր
|
1965
|
Վինետու, Ինչու-Չունայի որդին. 2-րդ մաս
|
Winnetou 2. Teil
|
ռեժիսոր
|
1965
|
Վերջին մոհիկանը
|
Der letzte Mohikaner
|
ռեժիսոր
|
1965
|
Չար հոգևորականը
|
Der unheimliche Mönch
|
ռեժիսոր
|
1970
|
Հիշողություններ ապագայի մասին
|
Erinnerungen an die Zukunft
|
ռեժիսոր
|
1979
|
Աստվածների գաղտնիքները
|
Botschaft der Götter
|
ռեժիսոր
|
1982
|
Խառնաշփոթ ջունգլիներում
|
Im Dschungel ist der Teufel los
|
ռեժիսոր
|
1986
|
Շրի Լանկա, լուսավոր եզերք
|
Sri Lanka – Leuchtendes Land
|
ռեժիսոր
|
- Վենետիկի կինոփառատոնի մրցանակ
- 1950 - Տասը տարի անց (գերմ.՝ Zehn Jahre später), կարճամետրաժ
- Ոսկե էկրան մրցանակ
- 1964 - Արծաթե լճի գանձերը
- 1964 - Վինետու 1
- 1965 - Վինետու 2
- 1966 - Վինետու 3
- «Բեմբի» հեռուստատեսային մրցանական
- 1964 - Արծաթե լճի գանձերը
- 1965 - Վինետու 1
- 1966 - Վինետու 2
- Տրիեստի երկրորդ կինոփառատոնի մրցանակ
- 1970 - «Հիշողություններ ապագայի մասին»
- Խիխոնում կայացած 21-րդ մանկական և պատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի մեծ մրցանակ
- 1983 - Խառնաշփոթ ջունգլիներում
- 1965 - Գերմանական կինոյի ոսկե մեդալ
- Օսկար կինոմրցանակի առաջադրում
- 1971 «Հիշողություններ ապագայի մասին»
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #124332161 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Haberfelner, 2006
- ↑ Вымышленный агент ФБР, главный герой популярной в немецкоязычных странах серии детективных романов коллективного авторства.
- ↑ «Очевидное — невероятное»: заставки 1970-х — 1980-х годов ՅուԹյուբում