www.fgks.org   »   [go: up one dir, main page]

Jump to content

Կարաչայ-Չերքեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարաչայ-Չերքեզիա
flag of Karachay-Cherkessia? Զինանշան


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասն էՀյուսիսկովկասյան դաշնային շրջան և Հարավային դաշնային շրջան
ՀիմնNational Anthem of Karachay-Cherkessia?
ԿարգավիճակՌուսաստանի կազմում հանրապետություն
Մտնում էՌուսաստան[1]
ՎարչկենտրոնՉերկեսկ
Պաշտոնական լեզուներռուսերեն, նողայերեն, կարաչայ-բալկարերեն, կաբարդա-չերքեզերեն և աբազերեն
Բնակչություն465 357 մարդ (հունվարի 1, 2021)
Տարածք14 100 կմ²
Հիմնադրված էմայիսի 16, 1992 թ.
Սահմանակցում էԿաբարդա-Բալկարիա, Ստավրոպոլի երկրամաս, Կրասնոդարի երկրամաս, Աբխազիա և Սամեգրելո-Զեմո Սվանեթ
Ժամային գոտիMSD?, UTC+3 և Եվրոպա/Մոսկվա[2]
ՓոխարինեցKarachay-Cherkess Autonomous Oblast?
ISO 3166-2 կոդRU-KC
Ավտոմոբիլային կոդ09
kchr.info(ռուս.)

Կարաչայ-Չերքեզական Հանրապետություն (ռուս.` Карача́ево-Черке́сская Респу́блика, ղարաչ.-բալ.` Къарачай-Черкес Республика, աբազ.` Къарча-Черкес Республика), Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ-հանրապետություն[3], Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի մասը։

Մայրաքաղաքը` Չերկեսկ։

Հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 12-ին։

Անվանում

Անվանումը ստացել է կարաչայ և չերքեզ ժողովուրդների անունից[4]։

Աշխարհագրական դիրք

Արևմուտքում սահմանակցում է Կրասնոդարի երկրամասին, հյուսիսում՝ Ստավրոպոլի երկրամասին, արևելքում՝ Կաբարդա-Բալկարական Հանրապետությանը, հարավում՝ Վրաստանին և մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետությանը։

Բնակչություն

Կարաչայ-Չերքեզական Հանրապետության ազգային կազմը 2010 թվականի մարդահամարի տվյալներով[5] ունի հետևյալ տեսքը․

Ազգ Թվաքանակը, հազ. մարդ Բաժինը, %
կարաչայներ 194,3 41,0
ռուսներ 150,0 31,6
չերքեզներ 56,5 11,9
աբազներ 36,9 7,8
նողայներ 15,7 3,3
օսեր 3,1 0,7
հայեր 2,7 0,6
ուկրաինացիներ 2,0 0,4
թաթարներ 1,7 0,4
հույներ 1,3 0,3
ադրբեջանցիներ 1,0 0,2

Վարչատարածքային բաժանումը

Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունը բաժանվում է 12 մունիցիպալ կազմավորումների՝ 2 քաղաքային օկրուգների և 10 մունիցիպալ շրջանների։

Քաղաքային օկրուգները և դրանց կենտրոնները․

I. Չերկեսկի քաղաքային օկրուգ — Չերկեսկ
II. Կարաչաևսկի քաղաքային օկրուգ — Կարաչաևսկ

Շրջանները և դրանց վարչական կենտրոնները․

  1. Աբազական շրջան — աուլ Ինժիչ-Չուկուն
  2. Ադիգե-Խաբլի շրջան — աուլ Ադիգե-Խաբլ
  3. Զելենչուկսկայայի շրջան — ստ․ Զելենչուկսկայա
  4. Կարաչաևսկի շրջան — ք․ Կարաչաևսկ (չի մտնում շրջանի կազմի մեջ)
  5. Փոքրկարաչայան շրջան — գ․ Ուչկեկեն
  6. Նողայական շրջան — գ․ Էրկեն-Շախար
  7. Մերձկուբանյան շրջան — ավ․ Կավկազսկի
  8. Ուրուպի շրջան — ստ․ Պրեգրադնայա
  9. Ուստ-Ջեգուտայի շրջան — ք․ Ուստ-Ջեգուտա
  10. Խաբեզի շրջան — աուլ Խաբեզ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. OKTMO (ռուս.)
  2. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/europe
  3. Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն. Հոդ. 5, կետ. 1, 2
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. Население по национальности и владению русским языком по субъектам Российской Федерации; gks.ru (ռուս.) /վերցված է 2016-07-02/