Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալեդ Հոսեյնի (պարս.՝ خالد حسینی, անգլ.՝ Khaled Hosseini, մարտի 4, 1965(1965-03-04)[1][2][3][…], Քաբուլ, Աֆղանստանի թագավորություն[4]), աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող։
Խալեդ Հոսեյնին ծնվել է 1965 թ. մարտի 4-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ դիվանագետի ընտանիքում, որն աֆղանական պատերազմի ընթացքում քաղաքական ապաստան էր ստացել ԱՄՆ-ում։ Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է բժշկությամբ։ Հանդիսանում է ՄԱԿ-ի ներկայացուցիչ փախստականների հարցերով։
Խալեդ Հոսեյնին 2003 թվականին հանրությանն է ներկայացնում իր առաջին «Օդապարուկ թռցնողը» վեպը, որը միանգամից համաշխարհային ճանաչում է բերում սկսնակ գրողին։ Այս վեպի հիման վրա 2007 թվականին գերմանաշվեյցարացի ռեժիսոր Մարկ Ֆոստերը նկարահանում է համանուն ֆիլմ։ 2007 թվականին Հոսեինին լույս է ընծայում իր երկրորդ «Հազար չքնաղ արևներ», իսկ 2013 թվականին երրորդ «Եվ արձագանքեցին լեռները» վեպերը, որոնք նույնպես ջերմ ընդունելություն գտան ընթերցողների կողմից։
- 2007 - «Օդապարուկ թռցնողը» (The Kite Runner), ռեժ. Մարկ Ֆորստեր (Marc Forster)
- ↑ 1,0 1,1 Pallardy R., J.E. Luebering Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #128794755 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|