Կալիֆոռնիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կալիֆոռնիայի համալսարան (այլ կիրառումներ)
The seal of the University of California 1868

Կալիֆոռնիայի համալսարան (University of California), ԱՄՆ-ի խոշորագույն բուհերից, բացվել է 1868 թվականին՝ նույնանուն քոլեջի հիման վրա։ Միավորում է (1971 - 1972 ուս. տարի)

  • 9 համալսարանական թաղամաս (որոնցից յուրաքանչյուրը ինքնուրույն ուսումնական հաստատություն է)
  • 6 գիտահետազոտական կայան
  • 9 գյուղատնտեսական փորձակայան
  • հարյուրից ավելի քոլեջներ
  • նահանգով մեկ սփռված մեծ թվով այլ ուսումնագիտաական ստորաբաժանումներ։

Կալիֆոռնիայի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն (տնօրեն՝ պրոֆեսոր Ավետիս Գ.Մանճյան)։ Դասավանդվում են

Դասախոսում են պրոֆեսորներ Ա. Սանճյանը, Ռ. Հովհաննիսյանը, ժ. Լիպարիտյանը և ուրիշներ։ Համալսարանի գրադարանն ունի հայագիտական բաժին, որտեղ կան հայերեն ձեռագրեր, հնատիպ գրքեր։ Ամբիոնի տնօրինության ներքո է «Գարեգին Տեր-Ավետիսյանի հիշատակին» հիմնադրամը (հիմնվել է 1921 թ.-ին, 10 հազար դոլլար գումարով), որը տրվում է հայագիտության մեջ մասնագիտացող բացառիկ կարողությամբ օժտված ուսանողներին և ասպիրանտներին, ինչպես նաև կարիքավորներին՝ առանց սեռի կամ քաղաքացիության խտրականության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 176 CC-BY-SA-icon-80x15.png